Լրահոս
Օրվա լրահոսը

Վաղուց ժամանակն է, որ հայկական ուժեղ բանակին ՀՀ ուժեղ արտաքին քաղաքականությունը պատշաճ լինի. «Ազգ»

Փետրվար 25,2017 12:20

Տաս տարի առաջ, թե՛ Հայաստանը եւ թե՛ Ադրբեջանը ՌԴ-ում նախընտրեցին ունենալ կոմպոզիտոր եւ երգիչ դեսպաններ: Դուետ չստացվեց: Արմեն Սմբատյանին 2010-ին փոխարինեց ԼՂՀ ազգային ժողովի նախկին նախագահ Օլեգ Եսայանը, որի ձայնային տվյալները զգալի զիջում էին Բյուլ-Բյուլ Օղլուի «սոպրանոյին»: 70 ամյա գործող դեսպանից հետո այդ պաշտոնում գուցե հարմար կլինի նշանակել ռուսաստանցիների սիրելի շոումեն Գարիկ Մարտիրոսյանին: Ե՛վ հումորն է տեղը, ե՛ւ սուր միտքը, նյարդերից պինդՙ բժիշկ-նյարդաբան, պետք եղած դեպքում էլՙ Բյուլ-Բյուլ Օղլիից ավելի լավ կարող է երգել: Իսկ Վրաստանում հայ դիվանագիտության «սպորտային թրենդը» պահպանելու համար, ծանրորդ, ՀՀ մշակույթի եւ սպորտի նախկին նախարարՙ Յուրի Վարդանյանին կարող է փոխարինել, թերեւս, հունա-հռոմեական ոճի ըմբշամարտի մեր դյուցազուններից մեկը: Լրջանանք…

Մեր պատմության մեջ իր ավերիչ դերն է ունեցել հայ ավանդական «թղթե շերեփի» դիվանագիտությունը: Տարօրինակ է, բայց այս սինդրոմը շարունակում է բնորոշ լինել ՀՀ արտաքին քաղաքականությանը, այն դեպքում, երբ արդի միջազգային հարաբերություններում գործում են գեր-պրոֆեսիոնալներ եւ այդ մակարդակը, ըստ զարգացող աշխարհի չափանիշների, անընդհատ աճում է: Հայ ժողովուրդն ունի այդ ներուժը: Բանիմաց, մի քանի լեզուների տիրապետող երիտասարդ միջազգայնագետներ, քաղաքագետներ, կադրային դիվանագետներ կան, որոնց ասպարեզ պետք է տրվի ՀՀ ԱԳՆ համակարգում: Վաղուց ժամանակն է, որ հայկական ուժեղ բանակին ՀՀ ուժեղ արտաքին քաղաքականությունը պատշաճ լինի:

Սառա ԳԱՍՊԱՐՅԱՆ

Նյու Յորք

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ազգ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Քրիստափոր says:

    ՈՒրեմն մենք Մոսկվայում դեսպանատուն ունենք?

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728