Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Լարսի անցակետի հարցում ամենաքիչը հետաքրքրված է Վրաստանը. Առնոլդ Ստեփանյան. «168 ժամ»

Փետրվար 25,2017 12:08

«Լարսի անցակետի հարցում ամենահետաքրքրված կողմերը, բնականաբար, Ռուսաստանն ու Հայաստանն են, ամենաքիչը դրանով հետաքրքրված է Վրաստանը։ Ես չէի ասի, որ չկա հետաքրքրություն, բայց այն ավելի քիչ է, քան Հայաստանում և Ռուսաստանում։ Պետք է հասկանալ նաև, որ այս հարցն այն լծակներից մեկն է, որի միջոցով Վրաստանը երկխոսում է Ռուսաստանի հետ Հարավային Օսիայի և Աբխազիայի մասով։ Երկրները որոշումներ են կայացնում առաջին հերթին՝ ելնելով իր առաջնային շահերից։ Եթե Վրաստանի համար շահավետ լինի այլընտրանքային ճանապարհը քաղաքականապես, ապա Վրաստանը դա կդիտարկի, իսկ եթե ոչ՝ չի դիտարկի, քանի որ այստեղ Վրաստանն ավելի շատ կորցնում է, քան շահում։ Քաղաքական մակարդակում բանակցություններն ընթանում են։

Նույնիսկ արդեն սկսել են խոսել որոշակի տեխնիկական հարցերի շուրջ, ինչը ևս ազդանշան է այն մասին, որ տեղաշարժ կա, բայց կանխատեսել և մոտակա ապագայի համար ամսաթվեր նշելն անիրատեսական է»,- ասել է «Բազմազգ Վրաստան» քաղաքացիական շարժման նախագահ, Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչ Առնոլդ Ստեփանյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի՝ Վրաստան կատարած այցին։ Ըստ նրա՝ Ռուսաստանը տնտեսական ոլորտում փորձելու է ավելի շատ ներդնել Վրաստանում զբոսաշրջիկների միջոցով, վրացական արտադրանքը ռուսական շուկա մտցնելու միջոցով և այլ ուղղություններով։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728