Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Իշխանությունը զերծ մնաց «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքին հարված հասցնելուց. «Ժամանակ»

Փետրվար 25,2017 11:18

ԿԸՀ-ն մերժեց դիմումը` այդպիսով կանաչ լույս վառելով ՕՐՕ դաշինքի անդամ ժառանգական թեկնածուների համար: Առաջին հայացքից ընթացակարգային, ինչ որ իմաստով նաև տեխնիկական այդ գործընթացը իրականում բավականին շոշափելի քաղաքական ենթատեքստ ուներ, հաշվի առնելով «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի շուրջ ստեղծված իրավիճակը, դաշինքի և մասնավորապես դրա առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հանդեպ իշխանության վերաբերմունքը, նաև անուղղակի զգուշացումները Սեյրան Օհանյանին, և այլն: Ահա այս համատեքստում, «Ժառանգության» պատգամավորների չգրանցումը, իհարկե, կլիներ գուցե ոչ ճակատագրական, սակայն զգալի և շոշափելի հարված այդ դաշինքին, հատկապես խորհրդարանական քարոզարշավից առաջ:

Փաստորեն, ԿԸՀ-ն չարեց այդ հարվածը: Այլ հարց է՝ իրավական հիմքեր ուներ, թե չուներ հարվածի համար, որովետև մենք հայաստանյան փորձից քաջատեղյակ ենք, որ եթե իշխանության համար լինում է քաղաքական անհրաժեշտություն, ապա իրավական հիմքերի հարցը այլևս դառնում է տեխնիկայի խնդիր: Եվ այս տեսանկյունից, իհարկե, ԿԸՀ-ի որոշումը հիմք է տալիս ուշագրավ արձանագրման, որ իշխանությունը փաստորեն ձեռնպահ մնաց այս անգամ «Ժառանգության» ներկուսակցական խնդրի առիթով «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքին հարված հասցնելուց: Թե ինչո՞վ է պայմանավորված իշխանության այդ «հանդուրժողությունը», իհարկե դժվար է ասել, սակայն, փաստն իհարկե ուշագրավ է:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728