Լրահոս
Օրվա լրահոսը

«Ստատուս-քվոն փոխելու համար պետք չէ գնալ Ռուսաստան, Ամերիկա, Ֆրանսիա». Դավիթ Բաբայան. «Ժողովուրդ»

Փետրվար 25,2017 10:37

ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն անդրադարձել է Արցախի հիմնախնդրի կարգավորման թեմային:

«Ստատուս-քվոն փոխելու համար պետք չէ գնալ Ռուսաստան, Ամերիկա, Ֆրանսիա կամ մի ինչ-որ այլ երկիր: Ստատուս-քվոյի փոփոխությունը դիտարկել միայն սահմանների կամ ռազմաքաղաքական առումով սխալ է, որովհետեւ ստատուս-քվոն առաջին հերթին պետք է իրենց ուղեղներում փոխվի, եթե իրենց ուղեղներում չի փոխվել, այսինքն՝ նույն կարծր դիրքորոշումն է, նույն ագրեսիան, նույն ռեվանշիզմը, ապա այն չի կարող փոխվել նաեւ այլ հարթություններում»,- ասել է նա` հակադարձելով Ադրբեջանի ԱԳ նախարար Մամեդյարովի հայտարարություններին, թե մտադիր է ռուսաստանյան կողմի՝ որպես Մինսկի խմբի համանախագահի հետ քննարկել ստաուստ-քվոն փոխելու եւ, ընդհանրապես, Ադրբեջանի ամբողջականության հարցը:

Բաբայանը խոսել է նաեւ ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու թեմայով. «Ադրբեջանը ահաբեկչական պետություն է, եւ չի բացառվում, որ մի օր էլ նույն այդ զենքն օգտագործի Ռուսաստանի դեմ: Սա հավանական է»,- ասել է նա»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728