Լրահոս
Օրվա լրահոսը

Գնում են նաեւ սովորական դարձած անարդարության պատճառով. «Ազգ»

Փետրվար 25,2017 10:08

Հայտնի դարձան 2016 թ. Հայաստանից մեկնած եւ չվերադարձած քաղաքացիների մասին վիճակագրական տեղեկությունները: Դրանց համաձայն` վերջին հինգ տարիների ընթացքում մեկնած-չվերադարձածների բացարձակ թվերը տարեց տարի աճել են 32 հազարից հասնելով 48 հազարի: Այս թվերից եզրակացնելը, թե Հայաստանից հինգ տարում 200 հազարից ավել մարդ է հեռացել, միանշանակ ճիշտ դատողություն չէ, որովհետեւ մեկնածները կարող էին վերադառնալ հաջորդ տարվա, ասենք, գարնանը, ամռանը կամ աշնանը եւ կամ նորից մեկնել: Բայց կան հետազոտողներ, որոնք պնդում են, որ Հայաստանից վերջին յոթ տարիներին հեռացածների թիվը մոտ 300 հազար է:

Հայաստանից հեռացողները շատ տարբեր պատճառներով են դա անում: Ասում են, որ մեծ մասը փախչում է աղքատությունից: Բայց գնում են նաեւ սովորական դարձած անարդարության պատճառով: Վերջին երկու տնտեսական ճգնաժամերի արդյունքում Հայաստանը շատ ծանր հարվածներ է կրել: Բայց մեր հասարակությունը հերոսաբար է դիմակայում այդ դժվարություններին, որովհետեւ պատասխանատու կերպով հասկանում է, որ մեջտեղում Արցախի հիմնահարց կա: Լավ կլինի, որ հասարակության հանդեպ մեծ պարտք ունեցող քաղաքական ու տնտեսական վերնախավերը այս պարզ իրողությունից ոչ թե եզրակացնեն, թե առանձնապես ոչինչ տեղի չի ունենում, այլ մտածեն ու գործեն հանուն քաղաքացիական համերաշխության, սոցիալական արդարության հաղթանակի եւ ինքնիշխանության, առանց չափազանցության, փրկության:

Արամ ՍԱՖԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ազգ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728