Լրահոս
Օրվա լրահոսը

Դա էլ կանցնի

Փետրվար 25,2017 10:00

Ցանկացած ժամանակահատված իր քաղաքական ռադիկալներն ունի: Արմատականության ամենացայտուն դրսեւորումը ոչ այնքան վերաբերմունքն է իշխանության հանդեպ, որքան շուրջբոլորը «թաքնված թշնամիներին» եւ «իշխանության գործակալներին» փնտրելը. «Մենք անկեղծ ենք, պայքարող ենք, բոլոր մնացածը ծախված են, միայն մեզնից է ռեժիմը վախենում, խուճապի մեջ ընկնում, դրա համար էլ Պողոսը մեր մասին այս ասաց, իսկ Պետրոսը՝ այն գրեց»:

Ժամանակին այդ դերն  ԱԺՄ-ն էր ստանձնել: 1994 թվականի ամռանը Պետական հեռուստատեսությամբ ինձ  տված հարցազրույցում Դավիթ Վարդանյանը բավականին երկար եւ ջղայն խոսում էր «գրպանային ընդդիմության» մասին, սակայն ի պատասախան իմ հարցերի, այդպես էլ չբացահայտեց, թե հատկապես որ կուսակցությունները նկատի ունի: Հետո դա Գեղամյանի կուսակցությանն էր, որն ընդդիմադիր էր Քոչարյանին, բայց ավելի շատ՝ «նախորդ հանցավոր ռեժիմին», Տեր-Պետորսյանին եւ ՀՀՇ-ին, որի «ականջները» կուսակցություն լիդերը պարբերաբար տեսնում էր իր աշխատությունների հատորները գրելու ընթացքում հազվադեպ ընդմիջումների պահին: Ապա եկավ ՀԱԿ-ի հերթը՝ 2-3 տարի ՀԱԿ-ի իմ բարեկամները «թաքնված սերժականներ» էին փնտրում, եւ այդ մեղքի մեջ կասկածում էին բոլոր նրանց, ովքեր դույզն ինչ կասկածում էին իրենց բոլոր՝ հաճախ հակասական քայլերի հաճարեղ լինելու մեջ:

Հիմա հերթը կարծես թե  ՕՐՕ-ինն է՝ «բոլորը մեր դեմ են, այդ թվում, այսպես կոչված, ընդդիմադիրները, որովհետեւ իշխանությունները մեր տեսքից լեղապատառ են լինում, որովհետեւ մենք ահեղ ենք, զորեղ ենք» եւ այլն:

Բոլոր թվարկած դեպքերում էլ դա միայն քարոզչություն չէ, դա նաեւ վստահություն է, որ ողջ քաղաքական պրոցեսը պտտվում է քո շուրջ, եւ բոլորը զբաղված են բացառապես քեզանով:

Երկու տասնամյակից ավելի լուսաբանելով այս ամենը, ես, ինչպես ասում են, մի պարզ ճշմարտության հանգեցի`ամեն ինչ անցողիկ է: Իհարկե, պետք չէ ամենուր թշնամիներ փնտրել, բայց, մյուս կողմից, պետք էլ չէշատնեղվել, եթե քո եղբայրն է քո մեջ թշնամի փնտրում: Այսօր կփնտրի, վաղը կդադարի:

Այդ ամենը կարեւոր չէ հատկապես հիմա: Միեւնույն է, եթե ոչ վաղը, ապա մյուս օրը, որքան էլ ցավալի է, նոր մարտական գործողություններ կսկսվեն, եւ այդ բոլոր մանկական խարդավանքները մանր եւ անհետաքրքիր կթվան:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ruben says:

    «Ես չես ուզում եւ չեմ կարող երկար ու բարակ գրել մեր երկրից, թեեւ դու հարցնում ես։ Կարճ ասեմ. մենք թե՛ դրսից, եւ թե՛ ներսից քանդեցինք մեր երկիրը։ Գլխավորապես մենք։ Մենք եմ ասում, եւ սրա մեջն է ճշմարտությունը։ Մի մասը խաչագող սրիկաներ, մի մասը գողեր ու ավազակներ, մի մասը ապիկար թշվառականներ, եւ չերեւաց մի բազմություն, գոնե մի խմբակ, որ վերածնվող երկրի շունչը ու բարոյական կարողությունը հայտնաբերեր։ Էսքան աղետների ու պարտությունների մեջ ո՛չ մի մեղավոր չերեւաց, ո՛չ ոք ոչ պատասխանի կանչվեց, ոչ պատասխան տվեց։ Եվ շարունակվում է. այժմ էլ նույն մարդիկը, նույն ճանապարհներով…Եվ ոչ մեկը գոնե անձնասպան չեղավ, որ ապացուցաներ, թե գոնե ամոթ ու խղճմտանք կա էս մարդկանց մեջ կամ էս ժողովրդի մեջ։ Բայց ես ինչ եմ ասում-չկարողացան գոնե վշտանալ կամ վշտացած երեւալ»։
    Հովհաննես Թումանյանի նամակը Ավետիք Իսահակյանին
    09.12.1921 Կ.Պոլիս-Վենետիկ

    «Նոր մարտական գործողություններ կսկսվեն, եւ այդ բոլոր մանկական խարդավանքները մանր եւ անհետաքրքիր կթվան:»

    ՉԷ, ամեն ինչ ՉԷ անցողիկ:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728