Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք գրել ենք, որ 2008-ին Նարեկ Սարգսյանը լռել է

Փետրվար 25,2017 15:00

«Ուշացած հետազոտություն» հրապարակմամբ անդրադարձել էինք ՀՀ կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 18-ի 1064-Ն որոշմանը, որով Ջերմուկ քաղաքը հայտարարվել է զբոսաշրջային կենտրոն: Ու նկատել էինք, որ այսօր Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը, որ խոսում է Ջերմուկի ճանապարհային փակուղի վիճակից, 2008-ին Հայաստանի գլխավոր ճարտարապետն էր ու չի ասել, որ ճանապարհային փակուղի քաղաքը զբոսաշրջային կենտրոն չի դառնա:
Մեր հրապարակմանն ի պատասխան՝ Նարեկ Սարգսյանի մամուլի քարտուղարը նկատում է, թե 2009-ին մշակվել եւ 2010-ի փետրվարի 11-ի ընդունվել է «ՀՀ Վայոց ձորի մարզի տարածքային հատակագծման նախագիծը (Ջերմուկի նոր օդանավակայանի տարածքի ներառմամբ) հաստատելու մասին» N103-Ն որոշումը: Սա մեր ասածի հետ կապ չունի եւ մեր նշած որոշումից 1,5 տարի հետո է ընդունվել: Մենք գրել ենք, որ 2008-ին Նարեկ Սարգսյանը լռել է:

Գրել էինք, թե Ջերմուկի ծրագիրը մնացել է թղթի վրա: Նույն բախտին է արժանացել Նարեկ Սարգսյանի գովերգած N103-Ն որոշումը: Թերթին ուղարկված պատասխանում գրված է, «թե քաղաքաշինական փաստաթղթեր եւ ծրագրեր կյանքի կոչելը մի բան է, դրանք իրականացնելը՝ բոլորովին այլ: Հյուսիսային պողոտան անցյալ դարասկզբին էլ են ցանկացել կառուցել, 40-60-ականներին էլ, 70-80-ականներին էլ, բայց կառուցվեց անկախ Հայաստանում՝ 2002-2007թթ.: Դե ուրեմն, ըստ «Առավոտի» տրամաբանության, եկեք մեղադրենք 40-ականներից մինչեւ 2000-ականները բոլոր իշխանություններին այն չիրականացնելու համար»:

Ասել է թե՝ եթե նախորդդ թերանում է կամ ձեւի համար ծրագիր ընդունում, դու էլ պիտի նո՞ւյնը անես: Մինչդեռ հայտնի է, որ ֆաշիզմ ծնած Իտալիան կամ Գերմանիան կարողացել են ազատվել անցյալի արատներից ու այսօր հզոր են՝ նախկինների սխալները չեն կրկնում:

 

Ն. Գ.

«Առավոտ»

24,02.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Anahit says:

    Իսկ ինչ է` Ն. Սարգսյանը ելույթ պիտի ունենար կամ հայտարարությամբ հանդես գար? գործ անող մարդը իր գործն է անում. ընդ որում միշտ ժամանակից առաջ ընկած. էլ ասելիք չունեմ` հասկացողը կհասկանա:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728