Փետրվարի 23-ին, ժամը 8.50-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Երևանի Հ. Ներսիսյան փողոցի թիվ 10 հասցեի մոտից բերման են ենթարկել 1980 թ. ծնված Հայկ Թ.-ին:
Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերել են՝ «Մագնում» գրառմամբ որսորդական դանակ` կաշվե պատյանով, գաղտնի փականով դանակ, 3 էլեկտրոնային կրիչ, 4 պտուտակահան, 42 ռուբլի արժողությամբ մետաղադրամներ, «Պիոներ» ձայնարկիչ, 2 նվագարկիչ, տղամարդու բաճկոն, տղամարդու ձեռքի պայուսակ, որի մեջ եղել է բենզալցակայանի բոնուսային քարտ և սոցիալական քարտ:
Հայկ Թ.-ն հայտնել է, որ փետրվարի 23-ին, ժամը 4-ից 8.30-ն ընկած ժամանակահատվածում Քանաքեռ-Զեյթուն վարչական տարածքում կայանված տարբեր ավտոմեքենաներից կատարել է մի շարք գողություններ:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Հայկ Թ.-ն նույն օրը, ժամը 4-ից 8.30-ն ընկած ժամանակահատվածում կոտրել է Կ. Ուլնեցու 3-րդ փակուղու թիվ 1 շենքի բակում կայանված, 1989 թ. ծնված Միքայել Ս.-ի «Նիսսան Մարչ» մակնիշի ավտոմեքենայի դռան ապակին և սրահից գողացել մոտ 10.000 դրամ արժողությամբ թզբեհ:
Կարդացեք նաև
Ոստիկանության ծառայողներին հաջողվել է պարզել, որ Հայկ Թ.-ն, նույն օրը կոտրել է Կ.Ուլնեցու փողոցի թիվ 51/1 հասցեի մոտ կայանված, 1990 թ. ծնված Անդրանիկ Ա.-ի «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի դռան ապակին և սրահից գողացել «Պիոներ» տեսակի ձայնարկիչը, 2 նվագարկիչները, էլեկտրոնային կրիչ և բաճկոն` պատճառելով մոտ 34.000 դրամի վնաս:
Գողոնն առգրավված է:
Ձեռնարկվում են միջոցառումներ տուժած այլ անձանց հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն:
ՀՀ Ոստիկանություն