Լրահոս
Օրվա լրահոսը

Ելենա Գաբրիելյան. Ազնավուրը շատ հստակ պատասխանեց՝ «Ֆրանսիահայերը քվեարկում են ինչպես ֆրանսիացիները»

Փետրվար 24,2017 22:33

Ֆրանսիայում եւ Ուկրաինայում հայտնի Միջազգային ֆրանսիական ռադիոյի՝ RFI, լրագրող Ելենա Գաբրիելյանը «Առավոտ»-ին է ներկայացրել Ֆրանսուա Օլանդի՝ երկրի հայ համայնքի հետ հանդիպման մանրամասները, երկրում տրամադրությունները՝ կապված սպասվող նախագահական ընտրությունների հետ, եւ նաեւ հայ-ֆրանսիական հարաբերությունների հեռանկարները՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի՝ Փարիզ կայանալիք այցի եւ Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի լույսի ներքո:

Խոսելով Ֆրանսիայի հայ համայնքի մասին, Ելենա Գաբրիելյանը ասաց, որ այսպես կոչված «հայկական ձայների» մասին սխալ կարծիք է կազմվել. «Ֆրանսիայում շատերի մոտ սխալ կարծիք է կազմվում այն մասին, որ հայերը քվեարկում են նրանց օգտին, ովքեր խոստանում են զբաղվել Հայոց ցեղասպանության հարցերով: Բայց այդ հարցին անդրադառնում են նախագահի գրեթե բոլոր թեկնածուները … Բացառությամբ նրանց, ովքեր պայմանականորեն անվանում են հակահամակարգային՝ ծայրահեղ աջ, ծայրահեղ ձախ: Այդ իսկ պատճառով, այսպես կոչված «հայկական ձայները» այստեղ ընտրություններում չկան:

Ես Շարլ Ազնավուրից, որը միշտ այդ ավանդական ընթրիքի պատվավոր հյուրն է, հարցրեցի, թե ինչպես են հայերն այստեղ քվեարկում, եւ իմ կարծիքով նա շատ հստակ եւ ճշգրիտ պատասխանեց՝ «նրանք քվեարկում են ինչպես ֆրանսիացիները»:

Հարցազրույցն ամողջությամբ կարդացեք «Առավոտի» փետրվարի 25-ի համարում:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Լուսանկարը՝ France 24-ի: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728