Լրահոս
Օրվա լրահոսը

Ոչ-ոքիների «Grand Prix» Լեւոն Արոնյանի համար

Փետրվար 24,2017 22:03

Շարժայում մեկօրյա ընդմիջումից հետո ՖԻԴԵ-ի «Grand Prix» մրցաշարի 18 մասնակիցները այսօր վերսկսեցին պայքարը 6-րդ տուրում:

Հայկական շախմատի առաջատար գրոսմայստեր Լեւոն Արոնյանը սպիտակներով միավորը բաժանեց իսպանացի Ֆրանցիսկո Վալյեխո Պոնսի հետ եւ 3:0 միավորով զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը: Հայ շախմատիստը Շարժայում անցկացրած բոլոր վեց տուրերում բավարարվել է ոչ-ոքիներով:

Վաղը կայանալիք յոթերորդ տուրում Արոնյանը հանդիպելու է Ռիչարդ Ռապպորտի հետ:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ chessgames.com-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728