Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը, լրագրողների հետ զրույցում Շիրակի մարզում ներդրումային ծրագրերի մասին խոսելիս, կարծիք հայտնեց, որ մեծ ուշադրություն պիտի դարձվի նաև ներքին տուրիզմին։
«Մենք պետք է աշխատենք նաև ներքին տուրիզմի ուղղությամբ, մարդը ծնվել, ապրել է Երևանում, դարձել է 60 կամ 70 տարեկան, ոչ մի անգամ Գյումրիում չի եղել։ Մեզանից շատերը Վարդենիս, Մարտունի, էդ տեղերը չեն եղել»։
Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե մենք լուրջ խնդիր ունենք, որի պատճառով տուրիզմը չի զարգանում, թե՛ բաց նարնջագույն տուֆից կառուցված Երերույքի տաճարը, թե Մարմաշենի վանքը և թե՛ Հառիճվանքը, որտեղ ստեղծագործել է Կոմիտասը, սովորել է Ավետիք Իսահակյանը, զուրկ են զուգարաններից, դա էլ անհարմարություններ են ստեղծում տուրիստներին այցելելու համար, Շիրակի մարզպետը կատակեց․
Կարդացեք նաև
«Զուգարաններ չունենք, բայց քարեր շատ ունենք։ Իրականում այս խնդիրն արդիական է ամբողջ հանրապետությունում, բայց ինչ-որ մեկը պետք է գտնվի՞, դա էլ հետաքրքիր բիզնեսի ձև է։ Տարբեր պետություններում դա բիզնես է ու բավական լուրջ միջոցներ են դրանով ստեղծում մարդիկ, մարդիկ պետք է մտածեն սրա մասին»։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ