Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Վարդանյանի սպանության օրը ամբաստանյալներ Արթուր Միհրանյանին ու Գեւորգ Զոհրաբյանին արյունոտ շորերով են տեսել

Փետրվար 24,2017 20:40

Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց 2016 թվականին դաժանաբար սպանված «Իրազեկ քաղաքացիների» միավորում հ/կ փորձագետ Կարեն Վարդանյանի գործով դատական նիստը: Հարցաքննվեցին չորս վկաներ:

Առաջինը ցուցմունք տվեց Գայանե Հակոբյանը, Կարեն Վարդանյանի տան գնորդը, որը բնակարանի վերջին գնորդն էր: Երբ որ Կարեն Վարդանյանը նշված տունը նվիրատվություն էր արել իր հարեւան ու գործով մեղադրյալ Գեւորգ Զոհրաբյանին, վերջինս էլ վաճառել էր Գայանե Հակոբյանին:

Դատարանը այս վկայից հետաքրքրվեց՝ բնակարանի համար գումար տրվե՞լ է, ի պատասխան Գայանե Հակոբյանը պնդեց, որ բնակարանն իրեն  վաճառվել է, պարզապես նվիրատվություն են ձեւակերպել: Վկան բացատրեց՝ ինչու նվիրատվություն. «Մենք նոր էինք ամուսնանում, ամուսինս ուզում էր ինձ որպես նվեր բնակարան գնել, պետք է վերանորոգեինք, հետո նոր տեղափոխվեինք, այդպես ենք լուծումը գտել՝ միանգամից նվիրատվության պայմանագրով է ծագել սեփականության իրավունքս»:

Գայանե Հակոբյանն ասաց, որ բնակարանի համար Գեւորգ Զոհրաբյանին մոտ 7.000 դոլարի չափով գումար է պարտք մնացել:

Հաջորդ վկան Արթուր Միհրանյանի քեռին էր՝ Վաղինակ Եղիկյանը: Նա պատմեց, որ դեպքի երեկոյան Արթուրն ու Գեւորգը գնացել են իրենց տուն, ու Արթուրը արյունոտ շորերով է եղել, հնարավորություն ունեցել փոխվել ու իր հագուստները հագել: Ի դեպ, դատարանում հրապարակվեց այս վկայի նախաքննական ցուցմունքը, քանի որ, ի տարբերություն դատաքննական ցուցմունքի, Վաղինակ Եղիկյանը նախաքննական ցուցմունքում նշել էր, էր արյունոտ շորերով է տեսել ոչ միայն Արթուրին, այլեւ՝ Գեւորգին: Նախաքննական ցուցմունքի հրապարակումից հետո, Վաղինակ Եղիկյանը պնդեց, որ լավ չի հիշում՝ Գեւորգը արյունոտ շորերո՞վ է եղել, թե՞՝ ոչ, ապա պնդեց, որ նախաքննական ցուցմունքը ճիշտ է եղել:

Հիշեցնենք, որ Գևորգ Զոհրաբյանին և Արթուր Միհրանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նախնական համաձայնությամբ խմբի կազմում վստահությունը չարաշահելու և խաբեության միջոցով Գեւորգ Զոհրաբյանը գաղտնի առևանգել է Կարեն Վարդանյանին, այնուհետև նույն անձի հետ խմբի կազմում շահադիտական դրդումներով, դիտավորությամբ, ապօրինաբար զրկել կյանքից, որից հետո նույն անձի հետ նախնական համաձայնությամբ, խմբի կազմում գաղտնի հափշտակել Կարեն Վարդանյանի զգալի չափի գույքը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. մոսո says:

    Շատ ներողություն – այստեղ որքանով է տեղին ,,ապօրինաբար կյանքից զրկել,, արտահայտությունը, որովհետեւ ստացվում է, որ կարող էր լինել նաեւ ,,օրինաբար կյանքից զրկում,,

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728