Լրահոս
Օրվա լրահոսը

Շիրակի մարզպետը՝ ընտրակաշառքի մասին․ «Ինչ հին մարդ եք, էլ ոսպ ո՞վ է տվողը, գույնը կանաչ է, բայց դա ոսպ չէ»

Փետրվար 24,2017 20:08

Ինչպես տեղեկացրել ենք, Գյումրիում խոսակցություններ են պտտվում մինչև 100 դոլար ընտրակաշառք բաժանելու մասին։ Նկատենք, որ այս թեման ակտիվ քննարկվում է հասարակական տրանսպորտից մինչև պետական ամենաբարձր կառույցներում։

Լրագրողները Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանին հարցրեցին, թե այսպիսի իրավիճակում, երբ թեկնածուները ընտրակաշառքի գներ են սահմանել, ժողովրդի մի մասն էլ քիչ, թե շատ սպասում է այդ  ընտրակաշառքին, ՀՅԴ-ն կլինի՞ մրցունակ։

Շիրակի մարզպետը նեղսրտեց ՝ ասելով․«Բա էդ բնակչին չե՞ք ասում, սիրելի բնակիչ, չի կարելի կաշառակեր լինել, երբ որ մի պաշտոնյա փորձում է իր պարտականությունները կատարելու ժամանակ ինչ-որ մեկից գումար շորթել, ասում ենք՝ ինքը կաշառակեր է և ենթակա է պատժի։ Նույն քաղաքացին պարտավոր է գնալու ընտրությունների, և իր պարտականությունների կատարման ընթացքում ասում է՝ ինձ փող տվեք, որ գնամ էս անեմ, էն անեմ․ ու մենք համարում ենք, որ դա ճի՞շտ է։

Ես գտնում եմ, որ դա շատ սխալ է, միշտ մեղադրում ենք այն անձին, որը առաջադրվում է , իսկ ձայն տվողներին ոչինչ չենք ասում։ Լավ, էս մեկը ճիշտ չէր, բա էս հազարներով ինչի՞ ենք սխալ։ Բնակիչը պիտի հասկանա, եթե ուզում ենք ունենալ հզոր երկիր, հզոր իշխանություն, այն մարտահրավերները, որոնք կան մեր երկրի առջև կանգնած, մենք ճիշտ ընտրություն պիտի կատարենք՝ առանց կաշառքների»։

Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե, երբեմն, կաշառքը փողի տեսքով չէ, այլ բարեգործության, օրինակ՝ ոսպ են բաժանում, ցորեն, գարի, մարզպետն ասաց․«Չէ, չէ էլ ոսպ ո՞վ է տվողը, մոռացի, էլ չկա, դու դեռ հին ժամանակներում ես մնացել, էլ չկա, գույնը կանաչ է, բայց ոչ ոսպ ու ցորեն։ Դուք՝ լրագրողներդ էլ մեծ դերակատարություն ունեք, երբ մի պաշտոնյա կամ թեկնածու Ընտրական օրենսգիրքը խախտում է, սկսում ենք ամեն գնով հալածել, բայց դուք  նստած հանգիստ խոսում եք, թե բնակիչները սպասում են դրան։ Եթե ես հիմա ասեմ կաշառք եմ բաժանելու, պատկերացնում եմ իմ  հետ ինչ կլինի, բայց երբ մարդն ասում է՝ կաշառքի եմ սպասում, ոչ մի բան չեք ասում էդ մարդուն»։

Հովսեփ Սիմոնյանին նաև հարց հնչեց մարզից առաջադրված վարկանիշային թեկնածուներից մասին։ Վերջինս ասաց, որ չի ուզում ցուցակների որակների մասին խոսել, քանի որ յուրաքանչյուր կուսակցություն ցուցակը կազմելիս ունեցել է տարբեր մոտեցումներ։

«Յուրաքանչյուր կուսակցություն կարողացել է ընդգրկել այն մարդկանց, որոնք կկարողանան ապահովել ավելի մեծ քվե այդ կուսակցության համար, լավը չի ունեցել, պահել է, վատին առաջադրել է»,- ասաց Հովսեփ Սիմոնյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Գսրիկ says:

    Հարգելի Նունե զերծ պահեք մեզ դաշնակների գովազդից։ամեն երկրորդ հոդվածդ նվիրվոած է այս մարդուն ու նրա կուսակցությանը։բավ է հոգնեցինք սրանից։

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728