Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր որոշեց մերժել «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանի պաշտպանի բողոքը՝ կալանքի վերաբերյալ:
Կարո Եղնուկյանը կշարունակի մնալ կալանքի տակ:
«Ես վստահաբար կարող եմ ասել, որ դուք պետք է գնաք եւ գաք միջնորդությունը մերժելով: Կխնդրեմ՝ ամոթ չգոռաք, որովհետեւ ամոթի բան չկա: Ես կխնդրեմ՝ բրավո ասեք եւ ծափահարեք, որովհետեւ այս դատավորը 150 տոկոսով պետք է մերժի»,- նախքան նախագահող դատավոր Գագիկ Պողոսյանի՝ խորհրդակցական սենյակ հեռանալը, ըստ փաստաբան Տիգրան Հայրապետյանի, ասել է Կարո Եղնուկյանը:
Հիշեցնենք, որ Կարո Եղնուկյանը բողոքարկել էր գլխավոր դատախազության անգործությունը: Տիգրան Հայրապետյանը միջնորդություն էր ներկայացրել գլխավոր դատախազին կալանքը՝ որպես խափանման միջոց, վերացնելու կամ այլ խափանման միջոցով փոխարինելու մասին, բայց դատախազությունը մերժել էր: Տիգրան Հայրապետյանն ասաց, որ դատարանի այսօրվա որոշումը կբողոքարկի Վերաքննիչ դատարանում:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ