Փետրվարի 23-ին, ժամը 15.20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Մաշտոցի պողոտայի թիվ 42 հասցեի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, Կենտրոնականի բաժին բերման են ենթարկել 1961 թ. ծնված Արամայիս Թ.-ին:
Պարզվել է, որ նա նույն օրը, ժամը 15-ին, թիվ 44 երթուղու ավտոբուսի սրահում 1987 թ. ծնված Աննա Թ.-ի պայուսակից գողացել է բջջային հեռախոս:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն:
Կարդացեք նաև
ՀՀ ոստիկանություն