Լրահոս
Օրվա լրահոսը

Քարվաճառը շուտով խմելու և ոռոգման շուրջօրյա ջրամատակարարում կունենա. շրջվարչակազմի ղեկավար. «Արցախպրես»

Փետրվար 24,2017 17:37

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 24, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Շահումյանի շրջվարչակազմի ղեկավար Կարեն Եղիշյանը և նշել, որ քաղաքը շուտով կունենա ինչպես խմելու, այնպես էլ ոռոգման շուրջօրյա ջրամատակարարում:

«Ծրագիրը ֆինանսավորվում է պետական բյուջեից: 2016 թվականին Քարվաճառ քաղաքի վերին գոտում կառուցվել է 3 ջրավազաններ, որոնցում հոսող աղբյուրներից հավաքվում և ֆիլտրացվում են ջրերը: Ընդհանուր ջրային գիծը կազմում է 18 կիլոմետր, որի մոտ 2.3 կիլոմետրում աշխատանքներն արդեն ավարտվել են, մյուս հատվածներում՝ շարունակվելու են մարտի կեսերից»,- ասել է Կ. Եղիշյանը և հավելել, որ աշխատանքների ժամանակավոր դադարեցումը կապված է եղանակային անբարենպաստ պայմաններով:
Շահումյանի շրջվարչակազմի ղեկավարը նաև տեղեկացրել է, որ ամռանն արդեն քաղաքը խմելու և ոռոգման ջրի հետ կապված խնդիրներ չունենա, քանի որ ամբողջ ջրագծի աշխատանքների ավարտը նախատեսվում է մայիսին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728