Հայաստանի նախկին փոխվարչապետ և պաշտպանության նախկին փոխնախարար, «Նորք-Մարաշի» զինված խմբի գործով ամբաստանյալ Վահան Շիրխանյանը մինչեւ երկուշաբթի կմնա «Էրեբունի» բժշկական կենտրոնից:
NEWS.am-ին հիվանդանոցից հայտնեցին, որ Շիրխանյանի վիճակը կայուն է, հոսպիտալացվել է, քանի որ որոշ հետազոտությունների պատասխաններ կստացվեն միայն երկուշաբթի:
«Վահան Շիրխանյանն ունի ողնաշարի դեգեներատիվ փոփոխություններ` փոքրիկ ճողվածքներ, ստորին վերջույթների տրոմբոֆլեբիտ սինդրոմ մասնակի վերաանոթավորմամբ, այսինքն տրոմբները մասնակի են լուծվել եւ արյունը մասնակի է ծայրամասեր գնում»,- հայտնեցին հիվանդանոցից
Վահան Շիրխանյանը քաղաքացիական է տեղափոխվել այսօր` փետրվարի 24-ին:
Նշենք, որ Վահան Շիրխանյանն առողջական խնդիրներ ունի, ինչի պատճառով չէր կարող մասնակցել դատական նիստերին: Նրա պաշտպան Հայկ Ալումյանը բազմիցս հայտարարել է, որ Վահան Շիրխանյանի առողջական վիճակը գնալով վատանում է: Նրա խոսքով, ինքը փետրվարի 11-ից չի կարողանում տեսնել իր պաշտպանյալին:
Կարդացեք նաև
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում