«Կաշառքի ձեւերը փոխվել են, այսօր դժվար է կաշառքը զանազանել բարեգործությունից: Բոլոր բարեգործներին նկատի ունեմ»,-«Հայելի» մամուլի ակումբում այսօր անդրադառնալով ՀԱԿ անդամ Զոյա Թադեւոսյանի՝ ՀՀԿ-ի կողմից կաշառք բաժանելու մասին ահազանգին, ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը:
Նա չի բացառում՝ նաեւ ՀՀԿ-ում կլինեն անհատներ, որոնք կփորձեն կաշառք բաժանել, բայց դա չի խրախուսվում, կուսակցության ղեկավարն էլ հրահանգել է բացառել «արջի ծառայությունների» մատուցումը:
Պատգամավորը չի տիրապետում տեղեկության՝ Զոյա Թադեւոսյանի մատնանշած դեպքերի առնչությամբ, թե ՀՀԿ-ական թաղային հեղինակություններն արդեն իսկ ցուցակագրում են քաղաքացիներին:
Կարդացեք նաև
Մանրամասն՝ տեսանյութում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ