«Ծառուկյան» դաշինքը 15 կետից բաղկացած առաջարկներ է ներկայացրել, որոնք կարող են ոտքի կանգնեցնել Հայաստանի տնտեսությունը: Շատերն այդ առաջարկները պոպուլիստական որակեցին: Aravot.am-ը նախկին վարչապետ, «Ազատ դեմոկրատների» ցուցակով պատգամավորության թեկնածու առաջադրված Հրանտ Բագրատյանից հետաքրքրվեց`ինքն ուսումնասիրե՞լ է այդ առաջարկները, ի՞նչ կարծիք ունի: Ի դեպ, դրանք քննադատել էր նաեւ նույն ցուցակով առաջադրված Աշոտ Եղիազարյանը:
«Մենք ամեն ինչ ուսումնասիրել ենք: Եթե քաղաքական ուժն իրեն հայտարարել է ընդդիմություն, ես նրա ծրագրերը չեմ քննադատում»,- ասաց Հրանտ Բագրատյանը` չմեկնաբանելով եւ գնահատականներ չտալով այդ առաջարկների զուտ տնտեսական համատեքստին: Նկատեցինք, որ «Ծառուկյան» դաշինքն իրեն ընդդիմադիր չի հռչակել: Հրանտ Բագրատյանն ասաց, որ ՀՀ օրենքներով այսօր իշխանություն են միայն ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն:
ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փակ նիստում այսօր քննարկվում էր Հրանտ Բագրատյանի առաջարկը` հայտարարություն ընդունել 1971 թվականին Բանգլադեշում բենգալացի ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանությունը դատապարտելու մասին:
Քննարկումից հետո Հրանտ Բագրատյանը որոշ մանրամասներ ներկայացրեց:
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ