«Այն, ինչ արտասանվում է յուրաքանչյուր հանրապետականի շուրթերից, հաճելի է, բայց զգացողություն կա, որ դեռեւս սոցիալիստական հասարակարգի պայմաններում եմ, երբ Կոմունիստական կուսակցությունն անընդհատ լավ ապագա է խոստանում ժողովրդին»,-«Հայելի» մամուլի ակումբում այսօր ասաց ՀԱԿ վարչության անդամ, առաջիկա ԱԺ ընտրություններում «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքով առաջադրված թեկնածու Զոյա Թադեւոսյանը:
Նրա բնորոշմամբ՝ ՀՀԿ-ն վստահություն չի առաջացնում ժողովրդի մոտ. «Կաշառքը չպետք է դեր խաղա, եթե կա կամք եւ պատրաստակամություն…Ունեմ փաստեր՝ մարդիկ աշխատանքի են ընդունվում, եւ աշխատանքի հրամանի հետ միասին տալիս են ՀՀԿ-ի անդամատոմս»:
Ըստ տիկին Թադեւոսյանի՝ որոշ թաղային հեղինակությունների արդեն հանձնարարվել է լուրջ աշխատանք տանել. «Գալիս են տներ, ցուցակագրում են մարդկանց, վերցնում անձնագրերի պատճենները»:
Զոյա Թադեւոսյանը ՀՀԿ-ին կոչ է անում. «Հայտարարություն արեք, որ ընտրությունները կեղծելու փորձ կատարածները կզրկվեն թեկնածությունից, կպատժվեն: Այդ դեպքում կհավատամ, որ հակված եք արդարությանը եւ ժողովրդի վստահությունը շահելուն»:
Կարդացեք նաև
Մանրամասն՝ տեսանյութում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Այդ բոլորի հիմքերը դրվել են 90-ականների սկզբից՝երբ թաղերով,քաղաքներով,գյուղերով ՀՀՇ-ական էին դառնում,հետո նրանք հանրապետական դառան,մի մասն էլ կոնգրեսական,իբր ՀՀՇ-ն իրենք չէին:Կաշառք բաժանելը,պաշտոններ խոստանալը,20տոկոսով իրենց համախոհներին պետական ունեցվածքի սեփականաշնորհումը,ընտրությունների կեղծումը,այսօրվա օլիգարխների ,,ձևավորումը,,գալիս են այն տարիներից:Թե? դուք դրա հետ կապ չունեք…,կամ կարծում եք մոռացվել են?: