Լրահոս
Օրվա լրահոսը

Հովհաննես Սահակյանը` Մասիսի միջադեպի մասին. «Իրար ճիշտ չհասկանալու երեւույթներ առօրյայում էլ կարող են լինել» (Տեսանյութ)

Փետրվար 24,2017 16:17

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը կարծում է՝ Նոր ընտրական օրենսգրքով կեղծիքների համար սողանցքներ չկան եւ չի համաձայնում այս օրերին մամուլում առաջ քաշվող տարբեր վարկածներին, ըստ որոնց՝ ընտրությունները վերահսկելու մեխանիզմներ կան: «Գրեթե անհնար է»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Հովհաննես Սահակյանը` նկատի ունենալով բուն քվեարկության բարդացված ընթացակարգը:

«Ես ընտրակեղծարարությամբ չեմ զբաղվել եւ չգիտեմ, թե ընտրակեղծիքի ի՞նչ ձեւեր կան»,- ասաց Հովհաննես Սահակյանը`պատասխանելով հարցին`ընտրակեղծարարության ի՞նչ ձեւեր կան: «Այս մեխանիզմը շատ ավելի հստակեցված է, պարզ է, վերահսկելի է: Վերահսկողության մի քանի շերտեր կան»,- ասաց նա` հավելելով, որ պետք չէ ի սկզբանե ընտրակեղծիքներ ման գալ, մանավանդ, որ ընտրողների վերջնական ցուցակներն էլ հրապարակվելու են:

Լրագրողները հարցեր ուղղեցին նաեւ ընտրակաշառքների բաժանման մասին: Արդեն իսկ լուրեր են շրջանառվում, որ դրանք աստղաբաշխական թվերի են հասել: Օրինակներ բերեցին`մուրաբա են բաժանում, ՀՀԿ-ական Արտակ Սարգսյանը`ՍԱՍ- ընկերության սեփականատեր, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որդին`Արման Սահակյանը 10 հազարական դրամներ են բաժանում եւ այլն: Հովհաննես Սահակյանը հորդորեց այդ խոսակցություններին անդրադառնալ ընտրություններից մեկ շաբաթ առաջ եւ եթե կան հստակ փաստեր`դիմենք պատկան մարմիններին:

Մասիսում Արայիկ Գրիգորյանի եւ Մուրադ Մուրադյանի թիմակիցների վեճի մասին էլ ասաց, որ պայքարը ոչ միայն քաղաքական ուժերի մեջ է, այլ նաեւ ներկուսակցական է, իրար ճիշտ չհասկանալու դեպքեր առօրյայում էլ կարող են լինել: Կոնկրետ դեպքի մասին չխոսեց`մանրամասներին տեղեկացված չէր:

Իր`Լոռու մարզպետ նշանակվելու մասին էլ Հովհաննես Սահակյանն ասաց, որ իրեն որեւէ կոնկրետ պաշտոն չի առաջարկվել:

Մանրամասները`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728