«Գուցե կա ձայնագրություն, որտեղ Օսկանյանի տղան ասում է՝ «շան թուլի պես ականջներդ կկտրեմ, եթե հանկարծ գումարը չվերադարձնես»…եթե անգամ նման բան կա, շատ հեշտ է այն ստեղծել, «ձեռք բերել», ցուցադրել եւ Վարդան Օսկանյանին կախել որոշակի խնդիրներից»,-«Հայելի» մամուլի ակումբում այսօր անդրադառնալով «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ներկայացուցիչ, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի որդու ձերբակալությանը, ասաց ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը:
«Դա Օսկանյանի հանդեպ փորձում են իրագործել այն դեպքում, երբ նա այսօր դուրս է եկել գործող իշխանության դեմ»,-հավելեց նա:
Եղիազարյանը նկատեց, որ Սեյրան Օհանյանի իրագործած հնարավոր չարաշահումների եւ նրա հանդեպ քրեական գործ հարուցելու խոսակցություններ էլ կան: Այդպես, Գուրգեն Եղիազարյանի խոսքով, երկու հոգու՝ Օսկանյանին եւ Օհանյանին, «կախեցին կեռիկից»՝ ընտրությունները չսկսված:
«Դրանով ապացուցեցին, որ այդ դաշինքը լրջագույն ընդդիմադիր միավորում է: Ընդդիմությունն արդեն իսկ հետապնդվում է եւ դա ծանոթ ձեռագիր է»,-նկատեց Գուրգեն Եղիազարյանը:
Կարդացեք նաև
Մանրամասն՝ տեսանյութում
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ