Լրահոս
Օրվա լրահոսը

«Ընտրություններից հետո կլինի ավելի մեծ խայտառակություն՝ «Մադրիդյան սկզբունքները». Գուրգեն Եղիազարյան (Տեսանյութ)

Փետրվար 24,2017 15:31

«Խնդիրը նրանում է, թե ինչ կլինի ԱԺ-ում՝ ընտրություններից հետո: Սերժ Սարգսյանը պետք է ստանա բացարձակ մեծամասնություն, դրա համար այսօր ամեն ինչ արվում է՝ փափուկ, գեղեցիկ անունների տակ: Հետո կանեն այն, ինչ կհրահանգավորեն վերեւից: Արդյունքում՝ խայտառակ ծավալների կհասնի արտագաղթը»,-«Հայելի» մամուլի ակումբում այսօր խոսելով առաջիկա խորհրդարանական ընտրություններին հաջորդող հնարավոր գործընթացների մասին, ասաց ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը:

Նրա համոզմամբ՝ վերը նկարագրվածից հետո կլինի ավելի մեծ խայտառակություն՝ «Մադրիդյան  սկզբունքները»: «Արցախը հարցականի տակ է դրվելու, հետեւաբար նաեւ ՀՀ-ն: Աստված չանի՝ Արցախի հետ մի բան պատահի»,-մտահոգություն հայտնեց Եղիազարյանը:

Իսկ մինչ այդ, ըստ նրա՝ իշխանության ներկայացուցիչները խելակորույս ձգտելու են հայտնվել նոր ԱԺ-ում:

Մանրամասն՝ տեսանյութում

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728