Լրահոս
Օրվա լրահոսը

«Իրենք օլիգարխնե՞ր են». Ուրիխանյանը՝ Վարդան Ղուկասյանի եւ Հակոբ Հակոբյանի մասին (Տեսանյութ)

Փետրվար 24,2017 15:25

«Հայելի» մամուլի ակումբում այսօր «Ալյանս» կուսակցության նախագահ, պատգամավոր, «Ծառուկյան դաշինք»-ի ներկայացուցիչ Տիգրան Ուրիխանյանն անդրադարձավ դաշինքի շուրջ հնչող գնահատականներին, թե վերջինիս ցուցակում տեղ են գտել օլիգարխներ՝ նախկին ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանը, Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը: «Իրենք օլիգարխնե՞ր են»,-հարցադրում արեց Ուրիխանյանը:

«Որքանով ինձ հայտնի է որպես բանասերի՝ օլիգարխը պետական կառավարման մեջ տեղ զբաղեցնող եւ այդ դիրքը տնտեսական գործունեության հետ փոխկապակցած անձն է: Այդ մարդիկ այդպիսինը չեն, բայց չեմ էլ պատրաստվում մանրամասնել եւ անդրադառնալ այդ թեմային: Վստահ եմ՝ քաղաքացիների մեծամասնությանը հայտնի է՝ ովքե՞ր են ունակ փոփոխություններ իրականացնելու»,-շարունակեց նա:

Ինչ վերաբերում է «Ծառուկյան» դաշինքի հնարավորություններին, Տիգրան Ուրիխանյանի խոսքով. «Բնականաբար, մենք ձգտում ենք կառավարություն ձեւավորելուն»:

Տիգրան Ուրիխանյանը վստահեցրեց, որ դաշինքի նախընտրական ծրագիրը միտված է լինելու ճիշտ կառավարման արդյունքում գազի, էլեկտրաէներգիայի սակագների իջեցմանը, տնտեսության զարգացմանը: «Կենսաթոշակներն ու նպաստներն առնվազն 25 հազար դրամով կբարձրանան»,-հավելեց պատգամավորը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728