Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Բարսեղյան. «Միայն քվեարկության օրով չի որոշվելու ընտրության ազատությունը եւ արդարությունը»

Փետրվար 24,2017 15:21

«Ասպարեզ» ակումբը բոլոր մարզային կենտրոններում ունի քաղաքացիական երիտասարդական կենտրոններ, որոնք ինտենսիվորեն մասնակցում են այդ դիտորդական առաքելություններին: Այս մասին փետրվարի 24-ին «Հոդված 3» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Գյումրիի «Ասպարեզ» ժուռնալիստների ակումբի ղեկավար Լեւոն Բարսեղյանը:

Նա կիսվեց իր մտահոգություններով. «Նախկինում մենք նկատել ենք ինսայդերների գործարկումը նման համակարգերում: Իշխանությունները կամ կուսակցությունները փորձում են մարդկանց ներդնել դիտորդական առաքելությունների մեջ, որպեսզի տեղեկություններ ունենան, եւ քվեարկության նախօրեին սովորաբար այդ մարդիկ հեռանում են դիտորդական առաքելություններից: Այդ թիվը տարբեր ընտրությունների ժամանակ տարբեր է եղել, մինչեւ 15 տոկոս արտահոսք է գնում մարդկանց թվից, մենք սա հաշվի ենք առնում: Կամ երկու օր առաջ լինում է դիտորդներին փողով փախցնելու փորձ: «Ձեզ ինչքա՞ն են այնտեղ փող տալիս», դե մենք օրապահիկ ենք տալիս, իրենք կրկնակի են տալիս, նման կորուստներ ունենում ենք»:

Լեւոն Բարսեղյանը ընդգծեց, որ ընտրությունները միայն քվեարկությունը չէ. «Պետք է հաշվի առնել, որ անգամ եթե քվեարկության օրը ամեն ինչ իդեալական է լինում, դա չի նշանակում, որ ընտրությունները իդեալական են եղել: Միայն քվեարկության օրով չի որոշվելու ընտրության ազատությունը եւ արդարությունը: Այնպես որ, վաղը չէ մյուս օրը իշխանություններից կլսեք, որ անհամեմատ քիչ խախտումներ են արձանագրվել, դե բնական է, այսպիսի տեսահսկման պայմաններում տեղամասում խախտումները քիչ են եղել, ուրեմն ընտրությունները անցել են ազատ եւ արդա՞ր: Այդպես չէ, դեռ 37 օր առաջ եմ ասում, որովհետեւ 4-5 տարի է՝ չարաշահում է իրավապահ համակարգը, վարչական ռեսուրսը եւ իհարկե՛, փողի կարողությունները»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728