«Չեմ կարող ասել՝ լա՞վ է, թե վատ, որ «Օհանյան» դաշինքը չի կառավարվում, բայց մեր դաշինքը կառավարվում է Գագիկ Ծառուկյանի կողմից, կուսակցությունների ղեկավար մարմինների կողմից»,-«Հայելի» մամուլի ակումբում այսօր անդրադառնալով հարցին, թե «Սեյրան Օհանյանն ասում է, որ իր դաշինքը կառավարելի չէ իշխանության կողմից, «Ծառուկյան» դաշինքը եւ՞ս այդպիսինն է», ասաց ԱԺ պատգամավոր, «Ծառուկյան» դաշինքով առաջադրված թեկնածու Տիգրան Ուրիխանյանը:
Լրագրողի նկատառմանը, թե խոսքն իշխանության կողմից կառավարվելու մասին է, Տիգրան Ուրիխանյանն արձագանքեց՝ նախորդ պատասխանը կրկնելով:
Պատգամավորն անդրադարձավ նաեւ հարցին, թե ինչո՞ւ է ուշանում «Ծառուկյան» դաշինքի ամբողջական ցուցակի հրապարակումը, ինչո՞ւ է այն գաղտնի պահվում: Ուրիխանյանը նախ հիշեցրեց, որ ցուցակի տասնյակը հայտնի է. «Օրենքով սահմանված ժամկետների ընթացքում կամ դրանց ավարտին ցուցակը կներկայացվի հանրությանը: Գաղտնիության պատճառ կամ առիթ չեմ տեսնում: Կամ մարդիկ կան այդ ցուցակում, կամ չկան: Թեկնածուները ներկայացնելու են, ոչ մեկ ստվերում չի մնա»:
Մանրամասն՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ