Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Մուկուչյանը՝ կույրերի միավորումում (Տեսանյութ)

Փետրվար 24,2017 13:58

ԿԸՀ նախագահը բրայլյան գրատեսակով եւ խոշոր տառաչափով ընտրությունների ձեռնարկ տրամադրեց տեսողության խնդիրներ ունեցող քաղաքացիներին
Aravot.am-ն այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանին հարցրեց, թե ԿԸՀ-ն կարգավորե՞լ է, որպեսզի տարբեր պատճառներով դժվարություններ ունեցող քաղաքացիներին` մեծահասակների եւ այլն, որոնք կողմնակի օգնությամբ են մտնում քվեախուց ու քվեարկում, չկողմնորոշեն, ինչպես որ ամեն ընտրության ժամանակ պատահում է եւ այս հարցն ամեն անգամ շահարկումների առիթ է դառնում:

«Հայաստանի կույրերի միավորում»-ում հյուրընկալված պարոն Մուկուչյանը, որը տեսողության պատճառով քվեարկությանը մասնակցելու դժվարություններ ունեցող քաղաքացիների համար հատուկ ձեռնարկներ էր բերել միավորում, ասաց, որ նման խնդիրներ ունեցող քաղաքացիները կարող են իրենց վստահելի մարդկանց հետ գալ ընտրության:

ԿԸՀ-ն, ինչպես Տիգրան Մուկուչյանն ասաց, չտեսնող կամ վատ տեսնող մարդկանց համար մշակել է հատուկ ձեռնարկներ` բրայլյան գրատեսակով եւ խոշոր տառաչափով:

Կազմակերպության գրասենյակում Հայաստանի կույրերի միավորման «Հրատարակչություն» ՍՊԸ-ի տնօրեն Թելման Բոյաջյանը ԿՀԸ նախագահին ասաց, թե ձեռնարկը քանի կազմակերպության է բաժանվելու եւ թե որքան կարեւոր են նման ձեռնարկները:

Aravot.am-ի հետ զրույցում միավորման փոխնախագահ Մարտին Սարգսյանն ասաց, որ Տիգրան Մուկուչյանի` ԿԸՀ ոտք դնելուց ի վեր, չտեսնող մարդկանց գործը ընտրությունների գնալիս, շատ հեշտացել է. «Դրանից առաջ էսպիսի բան չի եղել: Մենք արդեն պարբերաբար պատրաստում ենք այս կարգի ձեռնարկներ եւ, մեր անդամների համար, շատ ավելի հեշտացել է քվեարկության գնալու հանգամանքը: Չի գնում ընտրատեղամասում ասի` վայ էսպես պիտի լինի, էնպես պիտի լինի: Ինքն արդեն իրենց տանը պատրաստված գնում է»:

Տեսողության խնդիրներ ունեցող Մարտին Սարգսյանը նույնպես ծանոթացավ ձեռնարկին:

Պարոն Սարգսյանի տվյալներով, իրենց միավորմանն անդամակցում է 1-ին եւ 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցող 2000 քաղաքացի: Վատ տեսնող 1000-1500 քաղաքացի էլ հիվանդության 3-րդ կարգ ունի:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728