ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի կարծիքով՝ ՀՀԿ-ի՝ «Անվտանգություն և առաջընթաց» կարգախոսը վկայում է իշխող կուսակցության ձախողման մասին:
«Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկմանը պարոն Զուրաբյանը հայտարարեց, թե առաջընթաց կա կարգախոսի մեջ, որ դրել են անվտանգություն բառը, ինչը նշանակում է, որ ՀՀԿ-ն էլ ընդունում է, որ օրհասական պահ է ստեղծվել և անվտանգությունը դարձել է թիվ մեկ հարցը:
Ըստ պարոն Զուրաբյանի՝ այս կարգախոսը վկայում է ՀՀԿ-ի՝ 18 տարվա կառավարման ձախողման մասին. «Մեկը պետք է հարց տա իրենց, ո՞նց եղավ, որ 1998-ից լինելով իշխանության, մի իրավիճակի եք հասցրել երկիրը, որ անվտանգության հարցը նորից առաջնային է:
Դա նշանակում է, որ դուք տապալել եք երկրի կառավարումը, այն խոստումները, որ կարելի է ստատուս քվոն պահպանել, և միջազգային հանրությունը կհաշտվի դրա հետ, այդ բոլորը փուչ են եղել:
Կարդացեք նաև
Դա նշանակում է, որ այս ընթացքում զբաղված եք եղել ոչ թե անվտանգություն ապահովելով, այլ երկիրը թալանելով, և դա է պատճառը, որ ապրիլյան պատերազմի ժամանակ այդքան խոցելի էինք»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ