Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր ընտրական օրենսգիրքը զրոյացրել է ընտրակաշառքի ազդեցությունը. «Հայոց Աշխարհ»

Փետրվար 24,2017 12:53

Հարցազրույց ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ ԳԱԳԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԻ հետ

-Ընտրապայքարի հայտ ներկայացրած քաղաքական ուժերի ցուցակներում կա սերնդափոխության բավական լուրջ միտում: Ավելին՝ շեշտվում է, որ այդ միտումը իշխանության կողմից թելադրեց ՀՀԿ-ն, ընդդիմության կողմից՝ «Ելք» դաշինքը: Ինչպե՞ս եք գնահատում Հանրապետականի ընտրացուցակը:

-Մեր կուսակցության ներսում կատարվող սերնդափոխությունը ամենեւին էլ նորություն չէ: Սերնդափոխությունը տարիներ շարունակ Հանրապետականի համար եղել է կարեւոր նպատակադրում եւ առանցքային ուղղություններից մեկը: Դրանում կարող եք համոզվել, եթե դիտարկեք մեր նախորդ ընտրական ցուցակները:

Իսկ այսօր՝ սահմանադրական բարեփոխումներից հետո, նոր խորհրդարանի ձեւավորման հարցում, բնականաբար, առանձնակի կարեւորվում է սերնդափոխությունը: Այո, ՀՀԿ ցուցակը թարմացված է, գալիս են նոր դեմքեր, ինչը, բնականաբար, սերնդափոխության հետեւանք է:

Բայց սրա հետ մեկտեղ պետք է շեշտել հետեւյալը. սերնդափոխությունը չի կարող լինել ինքնանպատակ կամ գերնպատակ: Քանի որ բոլորիս համար ակնհայտ է՝ նորի ու եղած փորձի համադրմամբ է հնարավոր լուծել երկրում գոյություն ունեցող խնդիրները, նաեւ դիմագրավել մարտահրավերներին:

-Ընտրակաշառք բաժանելու մասին լուրերը գնալով հաճախակի են դարձել, անգամ տրվում են կաշառք բաժանողների կամ կաշառք բաժանելու մասին նախնական խոստումներ շռայլողների անունները:

-Տարօրինակ է, որ այդ մասին սկսել են խոսել, երբ ընտրություններին դեռեւս բավական ժամանակ կա: Ե՛վ կաշառք բաժանելու ցանկություն ունեցողները, ե՛ւ մեր ընտրողները շատ լավ պատկերացնում են, որ ընտրակաշառքը, եթե անգամ դա կա, չի կարող ազդել ընտրության արդյունքների վրա, գիտեն, որ ընտրակաշառքի ազդեցությունը գնալով զրոյանում է:

Ինչո՞ւ, որովհետեւ մեր ընտրողը շատ լավ գիտի, որ իր քվեարկության ընթացքը անհնար է վերահսկել, ընտրական նոր համակարգը դա իսպառ բացառում է: Այս ուղղությամբ դրական արդյունք է տվել իշխանություն, ընդդիմություն, քաղհասարակություն՝ երեք թեւերի կատարած լրջագույն աշխատանքը։ Ընտրական օրենսգրքում այնպիսի լուծումներ են արձանագրված, որոնց կիրառմամբ բացառվում է ընտրողի քվեարկության վերահսկողության իրականացումը:

Երկրորդ՝ նույն կուսակցության տարբեր թեկնածուները եւս միմյանց վերահսկելու են, որովհետեւ որեւէ մեկը չի ուզենա, որ իր կուսակցական գործընկերը կարողանա ընտրակաշառքով տանել իրեն հասանելի ձայները: Սրանով վերահսկողությունն ավելի է մեծանում:

Երրորդ՝ Ընտրական օրենսգրքում կան մեխանիզմներ, որոնք թույլ չեն տա, որ լինի կրկնաքվեարկություն, ընտրախախտումներ, ու սա իր հերթին վերացնում է ընտրակաշառք տալու հիմքերը:

Չորրորդ՝ չմոռանանք, որ ընտրողների հետ լուրջ բացատրական աշխատանք ունեն անելու քաղհասարակության ներկայացուցիչները:

Այս ամենը հաշվի առնելով՝ ընտրակաշառքի մասին խոսակցությունները շահարկում եմ համարում:

Կամ էլ խոսվում է ցուցակագրումների մասին: Կարծում եմ, որ թեկնածուները պարզապես փորձում են դրանով պարզել հասարակական կարծիքը, թե վերջինս ավելի շատ որ թեկնածուին է հակված տալ իր ձայնը, ճշտում են, թե իրենք քանի ձայն ունեն, պարզում են սեփական հնարավորությունները: Այդ կերպ թեկնածուները կկարողանան ավելի թիրախավորված քարոզարշավ իրականացնել: Այնպես որ նման ցուցակագրումների հետեւում ինչ-որ կասկածելի բաներ պետք չէ տեսնել:

 

 Ա. Սիմոնյան

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728