Լրահոս
Օրվա լրահոսը

2014–2015թթ. ընթացքում Արարատ Զուրաբյանի հարցազրույցները բոլորովին այլ բան են հուշում. «Չորրորդ իշխանություն»

Փետրվար 24,2017 12:42

«Եթե հիշում եք, մենք քննադատում էինք ոչ թե Գագիկ Ծառուկյանին, այլ Տեր-Պետրոսյանի՝ բուրժաադեմոկրատական երեւույթի անհեթեթ մոտեցումը»,- օրերս ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀՇ նախագահ Արարատ Զուրաբյանը, որ հիմա ընդգրկվել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորած «Ծառուկյան» դաշինքի համամասնական ցուցակում։

Միայն թե, 2014–2015թթ. ընթացքում Արարատ Զուրաբյանի հարցազրույցները բոլորովին այլ բան են հուշում։

Օրինակ, 2015թ. մարտի 4-ին «Հրապարակ» թերթին տված հարցազրույցում Արարատ Զուրաբյանն ասել է. «Եթե Ծառուկյանը քաղաքականությամբ է զբաղվում, պետք է իմանա՝ էս տիպի պետության մեջ, որտեղ ապօրինությունների կայացման գործընթացին ինքը լրջագույնս մասնակցել է, որովհետեւ կանգնած է եղել Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի կողքին, ընդհուպ մարտի 1-ը։… Բազմաթիվ մարդիկ, այդ թվում ես, եթե ցանկանայինք շատ հարուստ լինել ու չպայքարեինք իշխանության դեմ, հավատացեք, Գագիկ Ծաոուկյանից ավելի հարուստ կլինեինք։ Յուրաքանչյուրն ընտրում է իր ճանապարհը»։

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728