Ընտրություններն ունեն իրենց նրբությունները։ Ցանկացած թեկնածու, որ դրված է մանավանդ ֆասադային մասում, ինչ-որ թիրախային խմբի վրա պետք է աշխատի։ Այս պարագայում ոչինչ չասող անուն-ազգանունով և կուսական հեղինակությամբ մարդիկ ձայներ չեն կարող բերել կուսակցությանը։ Եվ այդ տեխնոլոգիայից ելնելով՝ որոշվել է, որ, այնուամենայնիվ, ցուցակի առաջին հորիզոնականներում լինեն մարդիկ, որոնք ծանոթ են, ընկալվում են որպես քաղաքական կերպար, գուցե անվիճելի չեն, սակայն, այնուամենայնիվ, քաղաքական դեմք են, և յուրաքանչյուրն ինչ-որ ուղերձ է հղում հասարակությանը, ինչ-որ միկրոթիրախային խմբերի։
Երևի թե հիմնականում դրանով է պայմանավորված, որ վարչապետի երիտասարդական թիմն ուղղակիորեն ներկայացված չէ ՀՀԿ համամասնական ցուցակի ֆասադային մասում։
Ավելին, քանի որ ընտրությունն այնպիսի միջոցառում է, որ կայանում է համապետական մասշտաբով ու շփվում է շատ տարբեր քաղաքակրթական, կրթական ցենզ ունեցող հանրության հետ, ապա հաշվի առնելով բնակչության նախասիրությունները՝ յուրաքանչյուրի համար ցուցակի մեջ պետք է համապատասխան մարդ լինի, ում անունը տեսնելով՝ հանրության տարբեր շերտերը կարձագանքեն։ Այդ պատճառով ցուցակում ընդգրկվում են և՛ քաղաքական գործիչներ, և մարդիկ, որոնք աշխատում են տարբեր թիրախային խմբերի համար։
Ուստի գուցե ոչ առաջին տեղերում, սակայն ավելի հետին հորիզոնականներում կան անձինք, որոնք սպասարկում են տարբեր ճաշակ, արժեքային համակարգ ունեցող հանրության հետաքրքրությունները։ Սա է եղել ցուցակ կազմելու սկզբունքը. ֆասադը լինի զուտ քաղաքական, իսկ հետագա տեղերում ունենալ, այսպես ասած, կոնկրետ ձայն ապահովող մարդիկ։ Լուծվել է և՛ քաղաքական, և՛ պրագմատիկ հարց։
Կարդացեք նաև
Արամ Վ. ՍԱՐԳՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես» թերթի այսօրվա համարում