Լրահոս
Օրվա լրահոսը

Գոնե առայժմ մեր տնտեսությունը զարգացման նշաններ ցույց չի տալիս. «Հայկական ժամանակ»

Փետրվար 24,2017 12:10

Կան որոշակի «ակնարկներ», որ մեր տնտեսությունը այս տարի կարձանագրի որոշակի «բարեհունչ» ցուցանիշներ։ Օրինակ, պղնձի մեկ տոննայի համաշխարհային գինը հիմա մոտ 6 հազար դոլար է։ Անցած տարի 4.5 հազարի կարգի էր։ Եթե կառավարությունը 12 ամսով արձակուրդ գնա, միայն դրա հաշվին արդյունաբերության ոլորտում աճ կապահովվի, քանի որ մեր տնտեսության կարեւորագույն բաղադրիչներից մեկը հանքարդյունաբերությունն Է։ Արդյունաբերությունը կաճի ոչ միայն պղնձի թանկանալու շնորհիվ, այլ նաեւ պղնձի հանքաքարի արդյունահանման ծավալների աճի շնորհիվ։ Ու երբ Սուրեն Կարայանը ասում է, թե արտահանումը կաճի առնվազն 20-30 տոկոսով, դա կարող է եւ տեղի ունենալ՝ հիմնականում գունավոր մետաղների հանքաքարերի արդյունահանման ծավալների աճի եւ գնի բարձրացման հաշվին։

Ի՞նչ է տալիս մեր տնտեսությանը հանքագործության ծավալների մեծացման շնորհիվ որոշ ցուցանիշների աճը՝ թերեւս չարժե քննարկել։ Ընդամենը դա մի քիչ լրացուցիչ մուտքեր է ապահովում բյուջեին ու ըստ էության՝ վերջ։ Որեւէ որակական զարգացում, ներդրումային միջավայրի բարելավում, տեխնոլոգիական առաջընթաց, մրցակցության խթանում դա չի բերում։ Հակառակը՝ բերում է տնտեսության աղճատման, ապադիվերսիֆիակցիայի, վատացնում էկոլոգիայի վիճակը եւ այլն։

Պակաս կարեւոր չէ նաեւ այն հանգամանքը, որ այս տարի տնտեսությունն «աճելու» է ցածր բազայի հաշվին։ 2016 թվականին արձանագրվել է ընդամենը 0.5 տոկոս աճ։ Այ, եթե անցած տարի արձանագրվեր, ասենք, 4 տոկոս աճ, ապա այս տարվա սպասվող աճը, նույնիսկ պղնձի թանկացման պարագայում, կլիներ զրոյականին մոտ։ Այնպես որ, նման պլպլան ցուցանիշների արձանագրումը չի բերում մեր տնտեսության զարգացմանը խոսքի բովանդակային իմաստով։ Գոնե առայժմ մեր տնտեսությունը զարգացման նշաններ ցույց չի տալիս։

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728