Լրահոս
Օրվա լրահոսը

Ցուցարար Նաիրա Բադալյանի ներկայացուցիչը միջնորդեց մասնակի կարճել գործի վարույթը

Փետրվար 24,2017 11:47

2017 թ. փետրվարի 22-ին ՀՀ Վարչական դատարանում, նախագահությամբ՝ Ս. Հովակիմյանի, շարունակվեց անցած տարվա մարտին Գևորգ Սաֆարյանի կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ միջնորդության քննարկմանն ընդառաջ կազմակերպված հավաքի մասնակից Նաիրա Բադալյանին ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 180.1-րդ հոդվածի 11-րդ և 15-րդ կետերով վարչական պատասխանատվության ենթարկելու՝ Ոստիկանության հայցի քննությունը:

Դրա շրջանակներում Ն. Բադալյանի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանը հակընդդեմ հայց է ներկայացրել՝ ոստիկանության գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու պահանջով: Նախնական դատական նիստին ներկայացել էր միայն Ն. Բադալյանի ներկայացուցիչը: Ոստիկանության ներկայացուցիչ Սոնա Մելիքյանը դիմում էր ներկայացրել՝ դատական նիստն իր բացակայությամբ անցկացնելու խնդրանքով: Տ. Սիրադեղյանը ներկայացրեց հակընդդեմ հայցի առարկան ու հիմքերը՝ նշելով, որ հավաքը ցրելու, Ն. Բադալյանին ձերբակալելու, նրան չներկայանալու, ֆիզիկական ուժ գործադրելու՝ ոստիկանության գործողությունները հանգեցրել են Ն. Բադալյանի՝ հավաքների ազատության, կարծիքի ազատ արտահայտման, անձնական ազատության և անձեռնմխելիության ու ազատ տեղաշարժի, խոշտանգումներից, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու իրավունքների խախտմանը:

Տ. Սիրադեղյանը հակիրճ ներկայացրեց նաև հայցի փաստական և իրավական հիմքերը, կիրառման ենթակա իրավական ակտերի շրջանակը: Վերջինս նաև միջնորդեց ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 180.1-րդ հոդվածի 11-րդ մասով կարճել գործի վարույթը, քանի որ ՀՀ Ոստիկանության կողմից չի կազմվել և դատարան չի ներկայացվել այդ արարքի կատարման հիմքով վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն: Սրա առնչությամբ դատարանն անհրաժեշտ համարեց պարզել նաև հայցվոր կողմի դիրքորոշումը, ապա նշեց, որ դատարանը կարող է իր դիրքորոշումն արտահայտել նաև վերջնական դատական ակտով, և գործը համարելով դատաքննության նախապատրաստված՝ այն նշանակեց դատաքննության: Հաջորդ նիստի մասին կողմերը լրացուցիչ կծանուցվեն:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728