Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանամերձ Տավուշի մարզի բնակչությունը նվազել է

Փետրվար 24,2017 10:20

2016թ. Տավուշի մարզի բնակչությունը կազմել է 125 հազար 500 մարդ: Տավուշի մարզպետարանի կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ 2014թ. Տավուշի մարզի բնակչությունը կազմել է 132 հազար, 2012թ.-ին՝ 134 հազար մարդ: 4 տարում, 2012-2016թթ. Տավուշի մարզի բնակչությունը նվազել է 8500 մարդով

Սահմանամերձ Տավուշի մարզի բնակչության նվազումը պայմանավորված է ծնելիության ցածր մակարդակով եւ մահացությունների մեծ թվով: 2013թ. Տավուշի մարզում ծնունդների թիվը եղել է 1520,իսկ 2015-ին՝ 1420: 2013թ. մարզում մահվան դեպքերի թիվը 1321 է, 2015թ.-ին՝ 1420:

Բնակչության սոցիալական վատ վիճակը, գործազրկությունը, ապագայի հանդեպ լավատեսության բացակայությունը խանգարում են, որպեսզի տավուշցի ընտանիքները շատ երեխաներ ունենան: Առողջապահական ծառայությունների վճարովի լինելը, առողջապահության ապահովագրական համակարգից սահմանագոտու բնակչության զգալի մասի զրկված լինելը պատճառ են մահվան դեպքերի տարեցտարի ավելացմանը:

Տավուշի մարզի բնակչության խտությունը մեկ քառակուսի կիլոմետրի վրա կազմում է 46 մարդ, որը այլ մարզերի բնակչության խտությունից պակաս է շուրջ 2 անգամ:

Սահմանամերձ մարզի բնակչության տարեցտարի նվազումը Հայաստանի անվտանգության լուրջ սպառնալիք է:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728