Առաջին հայացքից տպավորիչ ակցիա է՝ ամբողջ 8 դրամով նվազել է գազի գինը, բայց արի ու տես, որ այդ էժանացումը ՀՀ շարքային սպառողն այդպես էլ իր մաշկի վրա չի զգում։ Տրամաբանական է, չէ՞, որ եթե գազի գինը նվազում է, ուրեմն պետք է նախորդ տարվա համեմատ այս տարվա նույն ամիսներին նույն քանակությամբ սպառած գազի համար բաժանորդը վճարի ավելի պակաս, քան վճարել է։ Բայց արդեն երկրորդ ամիսն է, ինչ սոցցանցերում բազմաթիվ քաղաքացիներ բողոքի ալիք են բարձրացրել այս «տրամաբանության» չգործելու մասին, մարդ կա, օրինակ, նախորդ ամսվա հունվարին 45 հազար դրամ է վճարել, երբ գազի գինը դեռ 8 դրամով չէր էժանացել, այս տարվա նույն ժամանակամիջոցում նույն ռեժիմով տաքացրել է բնակարանը, եւ, չնայած ըստ տրամաբանության, պետք է ավելի քիչ կազմեր վարձը, 20 հազարով ավելի շատ է վճարել։ Այս հանելուկը, ասում են, անգամ վարչապետը չի կարողանում լուծել, որ ժամանակին «Գազպրոմի» ղեկավարն է եղել։
Գազի գնի իջեցմամբ պայմանավորված՝ մեկ այլ տրամաբանություն էլ է գործում։ Օրինակ՝ սպասելի էր, որ 10 հազար խմ եւ ավելի գազ օգտագործող գազալցակայանները, որոնք մեքենաների համար գազ են վաճառում, պետք է իջեցնեին իրենց վաճառած գազի գինը։ Բայց արի ու տես, որ անգամ մոտ 8 դրամով էժանանալուց հետո դարձյալ գազալցակայանները, որ միլիոնների շահույթ են ստանում, վնասով են աշխատում։
Զանգահարեցինք Երեւանում եւ մարզերում գործող մի քանի գազալցակայաններ, որպեսզի պարզենք՝ գազի գինն իջե՞լ է, թե՞ մնացել է նույնը։ Պարզվեց՝ ոչ մեկի մոտ էժանացում տեղի չի ունեցել։ Ամեն մեկը յուրովի մեկնաբանեց այս փաստը, բայց հիմնականում պայմանավորում էին ակցիզային հարկի մասին օրենքով ու դոլարի թանկացմամբ։
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում