Լրահոս
Օրվա լրահոսը

Լապշինի ընտանիքը նրա համար նոր փաստաբան է վարձել

Փետրվար 24,2017 09:59

Բաքվում ազատազրկման մեջ գտնվող բլոգեր Ալեքսանդր Լապշինը առողջական վիճակից և պահելու վայրի պայմաններից բողոքներ չունի: Այս մասին Trend-ի հետ զրույցում ասել է նրա ընտանիքի կողմից վարձված նոր փաստաբանը, որի անունը գործակալությունը չի նշում:

Փաստաբանը հաստատել է, որ պայմանագիր է կնքել Լապշինի մոր հետ, և պատմել, որ հանդիպել է բլոգերի հետ Բաքվի №1 մեկուսարանում:

«Նրա մայրը Բաքու է ժամանել և ինձ հետ պայմանագիր կնքել: Այս պահին ես եմ պաշտպանում Ալեքսանդր Լապշինի իրավունքները: Ես արդեն ներկայացրել եմ իմ օրդերը քննությանը: Նաև հանդիպել եմ Լապշինի հետ, հետաքրքրվել պահվելու վայրի պայմանների և առողջական վիճակի մասին: Այդ առումով նա որևէ բողոք չունի: Լապշինի գործը հսկողության տակ են պահում նաև ռուսական և բելառուսական դեսպանատները: Ամեն ինչ կարգին է, որևէ խնդիր չկա»,- ասել է փաստաբանը:

Փաստաբանը նաև հիշեցրել է, որ Լապշինի նախորդ փաստաբանը՝ Սաֆար Հուսեյնովը նշանակվել էր պետության կողմից, և առայժմ տեղեկություն չկա՝ արդյոք Լապշինը հրաժարվել է նրա ծառայություններից:

«Քննությունը շարունակվում է: Այն կարող է ավարտվել առաջիկայում, բայց կոնկրետ երբ՝ ես դեռ չգիտեմ»,- ասել է փաստաբանը:

Հիշեցնենք, ավելի վաղ հաղորդվում էր, որ Լապշինի շահերը կարող է պաշտպանել միայն Ադրբեջանի քաղաքացի հանդիսացող փաստաբան:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728