Լրահոս
Օրվա լրահոսը

Այսօրվա «ժամանակակից» ճիճուներին հին մեթոդները չեն օգնում

Փետրվար 24,2017 13:00

Աղիների վատթարացումը կապված է ոչ միայն վատ սննդի, մարսման հետ, այլեւ մեծ նշանակություն ունեն պարազիտները: «Առավոտի» հետ զրույցում ասաց բնաբույժ Լիանա Իսրայելյանը:

Նրա խոսքերով՝ ճիճուների առկայությունը մեր օրգանիզմում նման է «անկոչ հյուրերի», որոնք ամբողջ միկրոֆլորան կարող են խառնել իրար. «Նրանք ոչնչացնում են առողջ միկրոֆլորան, քանի որ ուտում են առողջ սնունդը՝ վիտամինները, միկրոտարրերը՝ այնտեղ թողնելով իրենց արտաթորանքը, իրենց թույները, ֆիզիկական ներկայությունը»:

Բժշկուհու խոսքերով՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ երկրագնդի բնակչության 80 տոկոսը ճիճվակիր է, արդեն կարելի է համեմատել, որ հիվանդությունների հիմնական մասը սկսվում է աղիներից. «Ընդհանրապես աշխարհում 200-250 տեսակ ճիճուներ կան: Հայաստանում առկա է 14-16 տեսակ, բայց դրանք ստուգելու համար պետք է գնալ մասնագետի մոտ»: Բնաբույժի կարծիքով՝ կղանքի անալիզը միշտ չէ, որ կարող է ցույց տալ ճիճվի առկայությունը, այն ունի ճշգրտության 10 տոկոս, արյան անալիզը՝ 50 տոկոս, այն էլ ոչ բոլոր ճիճուների տեսակների համար. «Ժամանակակից մեթոդներից է բիոռեզոնանսային թեստավորումը, որն ունի բարձր ճշգրտության ցուցանիշ, բայց պետք է գնալ բժիշկ-մասնագետի մոտ, քանի որ այսօր կեղծիքը շատ է եւ ոչ մասնագետները շատ են այդ ապարատներով ստուգումներ իրականացնում եւ մարդկանց մոլորության մեջ գցում»:

Մեր ժողովուրդը շատ իմաստուն է, հին ժամանակներից սկսած՝ սխտոր են օգտագործել, քանի որ պարազիտները սխտորից վախենում են, այն պետք է ընդունել ուտելուց հետո, բացի ստամոքսի խոց ունեցողները, կամ դդմի կորիզ: «Այսօրվա «ժամանակակից» ճիճուների համար այդ մեթոդները չեն օգնում, քանի որ պետք է բուժումը կատարել համակողմանի՝ անհատական մոտեցմամբ եւ նույն բուժամիջոցը չի կարելի առաջարկել բոլորին: Եթե օրգանիզմը մինչեւ վերջ չի մաքրվում պարազիտներից, չի կարող դրական արդյունք լինել եւ նախկին վիճակը կկրկնվի 6 ամիս անց»:

Մաքրելուց հետո, ըստ մասնագետի, անհրաժեշտ է օրգանիզմի դիմադրողականությունը բարձրացնել, որպեսզի երկար ժամանակ օրգանիզմը մաքուր մնա ճիճուներից, քանի որ օրգանիզմը ինքնամաքրման ռեակցիա ունի:

Իզուր չէ, որ անընդհատ խորհուրդ է տրվում մաքուր պահել ձեռքերը, լավ լվանալ կանաչին, միրգ-բանջարեղենը: Կանաչին լվանալու համար բժշկուհին հիշեցրեց, որ այն պետք է գոլ աղաջրի մեջ թողնել 20 րոպե, լվանալ հոսող ջրի տակ, արագ ցայել  եռման ջրով եւ դարձյալ՝ հոսող ջրով, որպեսզի ամբողջությամբ մաքրվեն ձվիկները:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ»

23,02.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728