Լրահոս
Օրվա լրահոսը

Մանանեխի շիլա՝ 40 տարեկանից բարձրերին

Փետրվար 24,2017 12:30

Մանանեխը մարդկությանը հայտնի է դեռեւս հնագույն ժամանակներից: Բույսը հարուստ է միկրոտարրերով, վիտամիններով եւ հանքային աղերով: Նրա սերմերից ստանում են եթերայուղեր, որն օգտագործում են բժշկության մեջ: Յուղը հարուստ է A, B6, E, K, PP վիտամիններով, պարունակում է նաեւ քոլին, օմեգա 3 ճարպաթթուներ: Մանանեխի յուղը ամրացնում է մազարմատները եւ բարձրացնում առաձգականությունը, նպաստում օրգանիզմի աճին եւ լակտացիային: Մանանեխի փոշու լոգանքները լավ են մրսածության ժամանակ, իսկ դրանով պատրաստված քսուքը՝ հրաշալի միջոց հոդացավերի դեպքում:

Տիբեթյան դեղատոմսերում հայտնի է նաեւ մանանեխի շիլան: Ասում են. «Դուք սկսել եք կաթով եւ մանանեխի շիլայով, ապա վերջացրեք նաեւ դրանով»: Ամեն օր, գոնե մի քանի գդալ շիլա պետք է ուտի ամեն մեկը, ում տարիքն անցել է 40 ը: Այն լավ է գործում ոսկորների ամրության, մկանների եւ աղեստամոքսային տրակտի վրա:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ»

23,02.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728