Պատվիրակությունը նշել է, որ պետական միջոցների հնարավոր չարաշահման, կազմակերպված ընտրակաշառքի, թեկնածուների նկատմամբ ճնշումների եւ անհավասարակշիռ լուսաբանման մտահոգությունները դեռեւս համատարած են:
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախընտրական պատվիրակությունը աջակցում է Վենետիկի հանձնաժողովի 2016 թվականի դիրքորոշմանը, ըստ որի ընտրական օրենսդրությունը Հայաստանում թույլատրում է անցկացնել ազատ եւ ժողովրդավարական ընտրություններ, եթե այն բարեխղճորեն է կիրառվում եւ կա քաղաքական կամք: Այնուամենայնիվ, նոր ընտրական օրենսգրքի մանրամասն բացատրությունը լսելուց հետո պատվիրակությունը կարծում է, որ հասարակության համար դժվար է հասկանալ, եւ որ դա կարող է շփոթության հանգեցնել եւ ավելացնել առկա անվստահությունը:
Պատվիրակությունը հիշեցնում է, որ Հայաստանում ընտրությունների նախորդ դիտարկումներում Խորհրդարանական վեհաժողովը, ԺՀՄԻԳ-ը եւ այլ միջազգային դիտորդներ քննադատել են երկրին վարչական ռեսուրսի չարաշահման, ընտրակաշառքի եւ նույնիսկ քարոզարշավի ընթացքում ընտրողների նկատմամբ ֆիզիկական բռնություն կիրառելու համար:
Պատվիրակությունը նշել է, որ պետական միջոցների հնարավոր չարաշահման, կազմակերպված ընտրակաշառքի, թեկնածուների նկատմամբ ճնշումների եւ անհավասարակշիռ լուսաբանման մտահոգությունները դեռեւս համատարած են: Ասվել է նաեւ, որ նոր տեխնոլոգիաներ կօգտագործվեն ընտրությունների օրը խախտումները կանխելու համար: Այնուամենայնիվ, պատվիրակությունը շեշտել է, որ իրենք չպետք է դիտարկվեն որպես վստահության փոխարինող:
Կարդացեք նաև
Այս առումով, կապված 2017 թվականին կայանալիք ընտրությունների հետ, նախընտրական պատվիրակությունը համապատասխան մարմիններին խնդրում է անհրաժեշտ միջոցներ կիրառել բոլոր հիերարխիայի մակարդակներով եւ ողջ երկրում, որպեսզի կանխեն նման դրսեւորումները քվեարկություններին նախորդող ժամանակահատվածում, ինչպես նաեւ քվեարկության օրը:
Պատվիրակությունը հույս ունի, որ ի թիվս այլ բաների քվեարկության օրը ե՛ւ տեղական, ե՛ւ միջազգային դիտորդներին թույլ կտրվի ազատ իրականացնել իրենց դիտորդական առաքելություն՝ առանց վախի, որ կարող է վտարվեն ընտրատեղամասից, քանի որ նշում են խախտումները: «Սուտ մատնության» համար հաշվեհարդարը կամ մեդիային ուղղված պաշտոնական պահանջները աղբյուրները պահանջելու վերաբերյալ պետք է վերանան: Մյուս կողմից, թե՛ քարոզարշավի ընթացքում ե՛ւ թե քվեարկության օրը որեւէ խախտում իրականացնողները պետք է ծանր պատիժ ակնկալեն:
Պատվիրակությունը կարծում է, որ Հայաստանի քաղաքական մշակույթը զարգանալու կարիք ունի, քանի որ քաղաքականությունը կապված է անհատների հետ, այլ ոչ գաղափարների եւ կոնկրետ առաջարկություններով քաղաքական ծրագրերի հետ, որոնք կանդրադառնան երկրի առաջ ծառացած տարբեր քաղաքական, տնտեսական եւ սոցիոլոգիական խնդիրներին: Ասում են, որ որոշ ընդդիմադիր կուսակցությունների ֆինանսավորումը ահաբեկումից խիստ հուսալքված է, եւ որ գործարարները տեսնում են իրենց բիզնեսը կորցնելու ռիսկը, եթե նրանք որոշում են հովանավորել այդ կուսակցություններին: Պատվիրակությանը ասել են նաեւ սոցիալական պասիվության վտանգի մասին, եւ հետեւաբար ի շահ հասարակության կարեւոր է, որ հանրային վստահությունը ժողովրդավարական ընտրական գործընթացի վերաբերյալ վերականգնվի:
ԵԽԽՎ նախընտրական պատվիրակությունը Երեւանում էր Ազգային ժողովի նախագահի հրավերով: Այն հանդիպել է Ազգային ժողովի նախագահին, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին, խորհրդարանական եւ ոչ խորհրդարանական հիմնական կուսակցությունների ներկայացուցիչներին, հասարակական կազմակերպությունների եւ ԶԼՄ ներկայացուցիչներին, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընտրությունների դիտորդական առաքելության ղեկավարին, միջազգային կազմակերպությունների եւ Երեւանում դիվանագիտական կորպուսի անդամներին:
ԵԽԽՎ դիտորդների լիարժեք՝ 32 հոգուց բաղկացած թիմը մարտի վերջին կժամանի Երեւան ընտրությունները դիտարկելու համար: