Մինչ Մոսկվայում մեկնարկած շախմատի «Aeroflot Open» միջազգային մրցաշարի ուժեղագույնների «A» խմբում Հայաստանի ներկայացուցիչներն անհաջող են մեկնարկել, մյուս խմբերում մեր շախմատիստների գործերը համեմատաբար հաջող են: Մասնավորապես, «C» խմբում Արթուր Ղարագյոզյանը (նկարում) խաղացված երեք տուրերում միայն հաղթանակներ է տարել եւ հարյուր տոկոսանոց արդյունքով բաժանում է 1-ից 7-րդ հորիզոնականները:
Գործերը վատ չեն նաեւ «B» խմբում, որտեղ Արման Միքայելյանը եւ գրոսմայստեր Հովիկ Հայրապետյանը կորցրել են ընդամենը կես միավոր եւ 2,5-ական միավորով մրցաշարային աղյուսակում ընթանում են, համապատասխանաբար, 9-րդ եւ 15-րդ տեղերում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ ytoungchess.ro-ի