ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը փետրվարի 23-ին կայացած ՀՀԿ գործադիր մարմնի նիստի ավարտից հետո պատասխանելով լրագրողի` ՀՀԿ-ի կողմից ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ հնչեցրած հարցին, ասաց.
«Ոչ միայն ես, այլեւ մեր թիմը բացասաբար է վերաբերվում ընտրակաշառքներին, մենք ունենք հստակ հանձնարարական` քարոզարշավ իրականացնել բացառապես օրենքի սահմաններում… ԶԼՄ-ները շատ բան են գրում, մի մասը գուցե ճիշտ է, մի մասն էլ իրականության հետ կապ չունի… Եվ եթե լսելով է, ապա մենք էլ են շատ բան լսել, որ այս կամ այն ընդդիմադիր քաղաքական ուժերը տարբեր ձեւերով փորձում են շահագրգռել: Ու քանի դեռ կոնկրետ բողոք, վկայություն չկա, շատ բարդ է հարցը ներկայացնելը»: Նա նման հայտարարությունները որակեց սենսացիոն:
Ինչ վերաբերում է բարեգործության անվան տակ կատարվող գործողություններին, դրանց մասին էլ հետեւյալը նշեց. «Բարեգործության վերաբերյալ ունեմ իմ հատուկ կարծիքը, երբեմն կա այնպիսի բարեգործություն, որտեղ ավելի շատ տժվժիկի պատմությունն է, բայց ես հիմա չեմ ուզում դատավորի ֆունկցիա վերցնել ինձ վրա»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ