Փետրվարի 23-ին կայացած ՀՀԿ գործադիր մարմնի նիստի ավարտից հետո պատասխանելով Վարդան Օսկանյանի որդու ձերբակալության վերաբերյալ հարցին, ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասաց, թե պաշտոնապես հերքում է, որ Վարդան Օսկանյանի որդու հետ կատարվածը քաղաքական հետապնդման փորձ է:
«Կա իրավական խնդիր, պարոն Օսկանյանի որդին օրենքով սահմանված կարգով ազատ է արձակվել: Անկախ նրանից` իմ որդին է, ձեր որդին է, Պողոսի կամ Պետրոսի որդին, բոլորը պետք է օրենքի առաջ լինեն հավասար: Ես պաշտոնապես հերքում եմ եւ հայտարարում, որ որեւէ քաղաքական ճնշման, հետապնդման փորձ Հայաստանի Հանրապետությունում չկա մեր ընդդիմադիր գործընկերների եւ նրանց ընտանիքների հանդեպ: Գուցե իրենք ունեն այլ կարծիք, դա իրենց իրավունքն է, բայց ես նման փաստ չունեմ, չեմ տեսել եւ կարող եմ ցանկացածի հետ բանավիճել այդ հարցով»,-հայտարարեց նա:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ