Լրահոս
Օրվա լրահոսը

«Դատախազը ձեւական է հսկողություն կատարել». Տիգրան Հայրապետյան

Փետրվար 23,2017 20:24

Քաղաքացիական ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանի բողոքի քննության ժամանակ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր հետազոտեց քրեական գործում առկա տեսանյութը:

Հետազոտության ժամանակ պարզվեց, որ գործում առկա տեսանյութի ծրարը նույնիսկ բացված չէր, հետեւաբար դատախազը չէր էլ նայել:

«Անփութություն էր դրսեւորվել, դատախազն առանց տեսաերիզները նայելու՝ որոշել էր, որ ամեն ինչ նորմալ է, դա բացահայտվեց դատարանում»,- արձանագրեց Գեւորգ Սաֆարյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը:

Դատավորը դատախազից հետաքրքրվեց՝ նայե՞լ է տեսաերիզները, ինչին ի պատասխան դատախազն անկեղծ պատասխան՝ ոչ՝ պատճառաբանելով, որ Սաֆարյանի գործով նախորդ դատական նիստերից դրանք իրեն ծանոթ են եղել:

Պաշտպան Հայրապետյանն էլ արձանագրեց, որ երեք տեսանյութից մեկն ընդհանրապես որեւէ անգամ, որեւէ գործով դատարան չէր ներկայացվել, ինչը հերքում է դատախազի պնդումը, թե նախորդ անգամներից ծանոթ է եղել:

Փաստաբանը նկատեց, որ նախորդ դատական նիստերում էլ պարզվեց, որ մի շարք նյութեր ընթեռնելի չեն, դատախազը չէր կարող այդ նյութերը հետազոտելիս հանգեր հետեւության, թե ամեն ինչ նորմալ է. «Այս երկու հանգամանքը հաստատում է, որ դատախազը ձեւական է հսկողություն կատարել, հետեւաբար, ասել, որ դատախազական հսկողություն է եղել, մեղմ ասած, հիմնավոր չէ»:

Տեսանյութի հետազոտությամբ դատական նիստն այսօր ավարտվեց, չնայած դատարանն այսօր պետք է հեռանար խորհրդակցական սենյակ, որոշում ընդունելու, բայց որոշեց հետաձգել նիստը մինչեւ մարտի տասնհինգը՝ գործով քննիչին արտահայտվելու ժամանակ տրամադրել:

Հիշեցնենք, որ Գեւորգ Սաֆարյանի պաշտպանը բողոքարկում է քննիչի ու դատախազի՝ գործի վարույթը կարճելու ու ոստիկանների նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու որոշումը: Գեւորգ Սաֆարյանը ու եւս վեց քաղաքացի հանցագործության մասին հաղորդում էին ներկայացրել, որ ոստիկաններն իրենց ծեծել են:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728