Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Կարապետյան. «Հայկական կողմը պատրաստ է հարթակներ տրամադրել վրացի գործարարներին»

Փետրվար 23,2017 19:55

Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում վարչապետ Կարեն Կարապետյանի  գլխավորած պատվիրակությանն ընդունել է Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին։

Ողջունելով ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին և նրա գլխավորած պատվիրակությանը, Վրաստանի նախագահը բարձր է գնահատել երկու երկրների կառավարությունների կազմով  տեղի ունեցած հանդիպման արդյունքները և նշել, որ  ներկայացված նախաձեռնությունները  խթան կհանդիսանան  հարաբերությունների հետագա զարգացմանն ու  ամրապնդմանը։ Վրաստանի նախագահը  հույս է հայտնել, որ խորհրդարանական և կառավարական մակարդակներում կառուցողական համագործակցությունը լավ հիմք է   հարաբերությունների հետագա խորացման  համար՝ այդ թվում նոր ուղղություններով։

Վարչապետ Կարեն Կարապետյանը, կարևորելով հայ-վրացական քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակը, նշել է, որ շփումները բոլոր մակարդակներում ինտենսիվ են, բայց տնտեսական համագործակցության ոլորտում առայժմ չի օգտագործվում ողջ ներուժը։ Վարչապետը վերահաստատել է, որ առարկայական և արդյունավետ բանակցություններ են տեղի ունեցել վրացի գործընկերների հետ և  հույս  հայտնել, որ արդյունքները նոր թափ և որակ կհաղորդեն հետագա հարաբերություններին։

«Քննարկել ենք հայ-վրացական կողմերին հետաքրքրող հարցերի լայն շրջանակ։ Պետք է փաստեմ, որ մեր հարաբերություններում առկա ներուժի արդյունավետ իրացումը զարգացման մեծ հեռանկարներ ունի, մասնավորապես տարածաշրջանային նշանակության  ծրագրերի իրականացման առումով։ Հայկական կողմը պատրաստ  է հարթակներ տրամադրել վրացի գործարարներին այլ շուկաների հասանելիությունը բարձրացնելու համար։ Միաժամանակ վրացի մեր գործընկերների հետ ակնկալում ենք առավել սերտացնել համագործակցությունը զբոսաշրջության ոլորտում»,-ընդգծել է վարչապետ Կարեն Կարապետյանը:

ՀՀ վարչապետը  շնորհակալություն է հայտնել Վրաստանում հայ համայնքի նկատմամբ  ցուցաբերած լավ  վերաբերմունքի, ինչպես նաև  պատմամշակութային արժեքների պահպանման համար։

Ի պատասխան՝ Վրաստանի նախագահը կարևորել է հայ համայնքի գործուն մասնակցությունը Վրաստանի տնտեսական և մշակութային կյանքում։

 ՀՀ կառավարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728