Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի փետրվարի 17-ի որոշմամբ 2017թ. պետական բյուջեից «Հանրակրթական դպրոցների մանկավարժներին եւ դպրոցահասակ երեխաներին տրանսպորտային ծառայությունների մատուցում» ծրագրով ուսուցիչների եւ դպրոցականների տրանսպորտային ծախսերի փոխհատուցման նպատակով Տավուշի մարզպետարանին հատկացվել է 1 միլիոն 876 հազար 800 դրամ:
Ըստ այդ որոշման՝ Դեղձավանից Պտղավան, Իծաքարից Նավուր, Ներքին Հովքից Հովք մեկնող դպրոցահասակ յուրաքանչյուր երեխայի տրանսպորտային ծախսի փոխհատուցման օրական վճարը սահմանվել է 100, իսկ Իջեւանից Հովք յուրաքանչյուր մանկավարժի տրանսպորտային ծախսի փոխհատուցման օրական վարձը՝ 300 դրամ:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ