Գալուստ Սահակյանն ամենեւին չէր ցանկանա, որ իր որդին՝ Արման Սահակյանը, քաղաքական գործիչ լինի, բայց նա առաջին անգամ չէ, որ դառնում է պատգամավոր. «Եվ իմ տղան, եւ մյուսի տղան, եւ բոլորի երեխաները էս պետության մարդիկ են եւ պիտի աշխատեն ինչ-որ տեղ»:
Գալուստ Սահակյանը հպարտ է նրանով, որ որդին առաջադրվում է: Նրանք, որ աղմուկ են բարձրացնում, ուզում են պարզապես մեղադրել հորը. «Սկզբնական շրջանում, իհարկե, էդպես շատ մտածում էի, թե սա ինչ բան է, հետո հասկացա, որ մեր քաղաքական կյանքն էդպիսին է՝ եթե դու ամենալավն ես, փորձում են ամենավատը դարձնել»:
Խորհրդարանի ղեկավարը հույս ունի, որ այստեղ կաշխատի ըմբռնումը, առաջադրված է ոչ միայն որդի, այլեւ հայր Սահակյանը. «Մի մասը կհասկանա, ինձ կքվեարկի, մի մասն էլ չի հասկանա, ուրիշին կքվեարկի»:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Ա1+»-ի կայքում: