ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն այսօր ընդունել է «Human rights watch» միջազգային իրավապաշտպան կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով փոխտնօրեն Ջեյն Բուխանային և Հարավային Կովկասի հարցերով տնօրեն Գիորգի Գոգիային:
Իրավապաշտպանները նախարարին ներկայացրել են 2016 թվականի ուսումնասիրության արդյունքները, որոնք, մասնավորապես, վերաբերում են հաշմանդամ երեխաների իրավունքների պաշտպանությանը:
Արփինե Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել իրավապաշտպաններին կատարած ծավալուն աշխատանքի համար և կարևորել հաշմանդամություն և հատուկ ուշադրության կարիք ունեցող երեխաների խնդիրներին իրավական պատշաճ լուծումներ գտնելուն ուղղված աշխատանքները:
Հանդիպման ավարտին Արփինե Հովհաննիսյանը պատրաստակամություն է հայտնել նաև լսելու իրավապաշտպանների առաջարկները հաշմանդամություն ունեցող երեխաների իրավունքների պաշտպանությանն առնչվող մի շարք հարցերի վերաբերյալ:
Կարդացեք նաև
ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն