www.aravot.am կայքում փետրվարի 22-ին տեղ գտած «Արսեն Խոջոյանը դատավորին բողոքել է, որ մաշկային հիվանդության դեմ դեղեր չեն տալիս» վերտառությամբ հրապարակման կապակցությամբ Քրեակատարողական ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Արսեն Խոջոյանը պարբերաբար ստացել է իրեն անհրաժեշտ բոլոր դեղամիջոցները:
Հավելենք, որ Ա. Խոջոյանի` քաղաքացիական բժշկական հաստատությունում հերթական հետազոտություն անցնելու կարգագիրը արդեն իսկ հաստատված է, և վերջինս օրերս կրկին կհետազոտվի համապատասխան բուժհաստատությունում:
ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին