Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արթուր Սարգսյանը հայտարարել է, որ հիվանդասենյակից, մահճակալից և պահման կենցաղային պայմաններից գոհ է

Փետրվար 23,2017 18:20

Փետրվարի 23-ին www.hetq.am կայքում ««Հաց բերողի»` «հացադուլից դուրս գալու միակ միջոցը ապօրինի կալանքի վերացումն է»» վերտառությամբ հրապարակման մեջ մասնավորապես անդրադարձ է կատարվել Ա. Սարգսյանի պահման պայմաններին, ինչի կապակցությամբ քրեակատարողական ծառայությունը հայտնում է, որ Ա. Սարգսյանը թե փետրվարի 20-ին, թե այսօր հայտարարել է, որ հիվանդասենյակից, մահճակալից և պահման կենցաղային պայմաններից գոհ է, որի վերաբերյալ կան կազմված համապատասխան արձանագրություններ:

Ինչ վերաբերում է փաստաբանի այն հայտարարությանը, թե «Մահճակալը սովորական երկաթե, սովետական, բոլորիս հայտնի մահճակալներից է», այսինքն` ոչ բազմաֆունկցիոնալ, ապա պետք է նշենք, որ Ա. Սարգսյանն ինքն է հրաժարվել բազմաֆունկցիոնալ մահճակալից` խնդրելով իրեն տեղափոխել այլ հիվանդասենյակ և տրամադրել այլ մահճակալ, ինչը բավարարվել է:

Հայտնենք, որ ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Արթուր Սարգսյանը հրաժարվում է առհասարակ որևէ տեսակի բուժօգնություն ստանալուց:

Հավելենք, որ քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների կողմից Ա. Սարգսյանի պաշտպանի` իր պարտականություններն անմիջականորեն կատարելու ընթացքում որևէ արհեստական խոչընդոտ չի ստեղծվել:

 

ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728