Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Պետական մարմինները որոշում են լավագույն հրաձիգին

Փետրվար 23,2017 17:48

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը վերջին շրջանում զգալիորեն մեծացրել է մասսայական սպորտի եւ առողջ ապրելակերպի ընդգրկման շրջանակը գործնականորեն ընդլայնելու ուղղությամբ:

Այսօր հիմք դրվեց եւս մի նախաձեռնության մեկնարկի, որն «արթնացնում» է ՀՀ պետական մարմինների աշխատակիցներին:

«Ասպար Արմս» ՍՊԸ հրաձգարանում մեկնարկեց ՀՀ պետական մարմինների աշխատակիցների միջեւ հրաձգության մրցումը, որին մասնակցում են պետական կառավարման 33 մարմիններ՝ կառավարություն, Ազգային ժողովի աշխատակազմ, նախարարություններ, կառավարությանն առընթեր մարմիններ, մարզպետարաններ:

Երկու օրվա ընթացքում կրակագիծ է դուրս գալու 200-ից ավելի պետական ծառայող, որոնք իրենց հնարավորությունն են փորձում մարտական ատրճանակից կրակելով: Յուրաքանչյուր թիմ ներկայացված է հինգ մասնակցով, որոնցից առնվազն երկուսը՝ գեղեցիկ սեռի ներկայացուցիչ է:

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Գաբրիել Ղազարյանի խոսքերով, այս նախաձեռնությունը նպաստելու է ինչպես մարտական, այնպես էլ սպորտային հրաձգության նկատմամբ հետաքրքրությունը մեծացնելու, զենքի ճիշտ օգտագործմանը տիրապետելու եւ արագ կողմնորոշվելու ունակությունների զարգացմանը: Խոսքն առաջին հերթին վերաբերում է կանանց, որոնք նույնպես պետք է կարողանան ճիշտ վարվել զենքի հետ:

Փոխնախարարը նշեց նաեւ, որ սա մեծ ծրագրի սկիզբն է միայն, որ նմանատիպ մրցումներ կազմակերպվելու են ամենատարբեր մարզաձեւերից:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728